Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Էքսկլյուզիվ. Ի՞նչն ու ու՞մ է ամենից շատ կարոտում Լիլուն

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
10:46, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
Էքսկլյուզիվ. Ի՞նչն ու ու՞մ է ամենից շատ կարոտում Լիլուն

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլիթ Ղուկասյանի՝ Լիլուի մասին ամեն օր չէ, որ կարող ենք լսել: Թեպետ երգչուհին նշում է, որ առիթ չի տալիս երկրպագուներին կարոտելու իրեն, բայց, ամեն դեպքում, նկատելի է, որ նվազել է առաջվա ակտիվությունն ու երգչուհու համար այս պահին առաջնայինն ընտանիքն է:

Arenanews.am կայքին հաջողվել է կապ հաստատել երգչուհու հետ ու զրուցնել նրա մասնագիտական գործունեությունից և անձնական կյանքից:

-Լիլիթ, վերջին շրջանում կարծես Ձեր երկրագուներինառիթ եք տալիս կարոտելու Ձեզ, ի՞նչն է պատճառը, ինչո՞վեք հիմա զբաղված:

Անկեղծ ասած՝ այդքան էլ համաձայն չեմ: Վերջերս եմ ներկայացրել «Պապ ջան» տեսահոլովակը, բացի դա նոր ֆոտոշարք եմ ներկայացրել: Աշխատանքի դիտումներին նայելով՝ կարելի է նկատել, որ երկրպագուներս բավական ակտիվ հետևում են իմ գործունեությանը: Թեպետ օրվա մեծ մասը տրամադրում եմ որդուս, բայց աշխատանքս էլ, կարծում եմ, չի տուժում:

-Խոսեցիք, «Պապ ջան» երգի մասին, կխնդրեմ պատմեքերգի ստեղծման մասին, կսխալվե՞նք, եթե ասենք, որ այսերգում նոր Լիլիթ է ներկայանում, նախկին երգերիցտարբեր ու նորովի:

Երգի գաղափարը վաղուց կար, սակայն կարողացա իրագործել բավական ուշ, երգի հեղինակն իմ շատ սիրելի գործընկեր Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորել է Արսեն Բարսամյանը տեսահոլովակը նկարահանել է Գևորգ Ջուգուրյանը, մոնտաժը՝ Էդգար Մատենցյանի:

Կարծում եմ, որ նոր ոճ չի նկատվում, երևի ավելի շատ կերպարային փոփոխություն է, ինչը համահունչ է տեսահոլովակին: Համենայն դեպս, բազում գովեստի խոսքեր եմ ստացել, ինչի համար միայն շնորhակալ եմ:

-Լիլիթ, գաղտնիք չէ, որ այն աստղերից եք, ովքերմշտապես ամենատարբեր առիթներով, եղել էհանրության ուշադրության կենտրոնում ու քննարկմանառիթ է դարձել: Մինչդեռ վերջին ժամանակներում ինչ-որչափով կարծես «նահանջել եք» , ի՞նչ է փոխվել, կարգավիճակ, աշխարհայացք թե՞ իրավիճակներն են այլ:

Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են թե վերելքներ և թե վայրէջքներ: Մարդն անսխալական չէ, ես երբեք հատուկ ոչինչ չեմ արել իմ PR-ի համար, իսկ անհաջողություններ բոլորի հետ պատահում են, ես էլ բոլորի պես սովորական մարդ եմ, թերևս մարդը տարիքի հետ փոխում է իր աշխարհայացքը:

-Հայաստանից ի՞նչն ու ու՞մ եք ամենից շատ կարոտում:

Հայաստանս եմ կարոտել, սանիկիս, իմ մտերիմներին ու կոլեգաներին:

-Իսկ առաջիկա պլաններում չկա՞ Հայաստանվերադառնալու միտք:

Վերադարձի մասին դեռ չեմ կարող խոսել, ես դեռ չեմ կարողանում հագենալ մորս կարոտից, ում շուրջ 17 տարի չէի տեսել, իսկ բալիկիս չեմ կարող կտրել տատիկից, որովհետև իր մեծ մաման է մայրս դարձել:

-Օրն ինչպե՞ս եք կազմակերպում այդտեղ:

Օրս շատ հագեցած է, ես որդուս եմ նվիրել իմ ամեն մի վայրկյանը և շատ քիչ ժամանակ է մնում, որպեսզի զբաղվեմ աշխատանքով, մի կերպ, բայց հասցնում եմ: Հիմնական աշխատանք չունեմ և չեմ էլ ուզում: Մայրս և ես հակված ենք նրան, որ հիմա ես պետք է միայն որդուս մեծացնելով զբաղվեմ և ասեմ, որ դա ինձ համար գերագույն ուրախություն է, ինչի համար շնորհակալ եմ մորս:

Բայց նշեմ նաև, որ ԱՄՆ-ում մասնակցում եմ կորպորատիվ երեկոների ու, բնականաբար, վարձատրվում եմ, ամբողջովին ձեռքերս ծալած չեմ նստել:

-Եվ վերջում՝ շուտով Ամանոր է, ինչպե՞ս եքպատրաստվում անկացնել այն. Որտե՞ղ կարող են Ձերերկրպագուներն այդ օրերին լսել Ձեզ:

Իմ ամենասիրելի տոնն է Ամանորը, ես երկար տարիներ երազել եմ նշել այն ընտանիքիս հետ և վերջապես Աստված իմ հանդեպ շռայլ գտնվեց և արդեն 2-րդ Նոր տարին է, որ նշելու եմ ընտանիքիս հետ:

Նշեմ նաև, որ այս տարի առաջարկ եմ ստացել Grand-Party և Armenian Entertainment ընկերություններից և մասնակցելու եմ ամանորյա շքեղ պարահանդեսի, որը լինելու է հայկական յուրահատուկ մթնոլորտում: Ծրագիրը շատ հետաքրքիր է, բազում անակնկալներ են լինելու երեկոյի ընթացքում: Ներկա են լինելու հայ հայտնի ու սիրված կատարողներ, նրանց թվում՝ Գագիկ Բադալյանը, Աիդա Սարգսյանը, Բղդոն, Շպռոտը և այլ սիրված արտիստներ:

Կազմակերպիչները ջանք չեն խնայում, որ լավագույնն անեն տեղի հայրենակիցների համար ու Ամանորի գիշերը դարձնեն հեքիաթային:

Arenanews.am

Աղբյուրը` Arenanews.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2055 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ