Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ԹԵՍՏ. Ընտրեք տունը և իմացեք թե ինչպես եք հարստանալու

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
22:01, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
ԹԵՍՏ. Ընտրեք տունը և իմացեք թե ինչպես եք հարստանալու
    
Յուրաքանչյուր մարդ երազում է եթե ոչ հարստության, ապա գոնե բարեկեցության և ծաղկման մասին։ Սակայն յուրաքանչյուրն ունի հարստության հասնելու իր ճանապարհն ու մեթոդները։ Այն ինչ իդեալական համապատասխանում է Ձեզ, կարող է բոլորովին չհամապատասխանել մեկ ուրիշին։
Առաջարկում ենք կարճ և ազնիվ թեստ, որը միգուցե ոսկե ձկնիկ չորսա Ձեզ համար, բայց հաստատ կօգնի ընտրել լավագույն կարթը։

    
1. Դուք կստեղծեք սկզբունքորեն նոր պրոդուկտ

    
Ինչ կլինի դա՝ իր, ծառայություն, թե արվեստի գործ, կախված է միմիայն ձեզանից։ Բայց բնությունից ձեզ տրված է երևակայություն և լայն միտք, որպեսզի ստեղծեք օրիգինալ, այլ ոչ թե պատճեն։ Մի վախեցեք, սկսեք և միանգամից մի վանեք հետաքրքիր մտքերը։ Ոչ ոք չգիտի, թե դրանցից որը կլինի ձեր ոսկե երակը։ Հիշեք, որ խիզախ մտահղացումներից են սկսել շատ մեծագույն գյուտեր։

    
2. Դուք կհաղթեք լոտոյում
Դուք արկածախնդիր մարդ եք և սիրում եք արագ արդյունք, այդ պատճառով կապիտալի ստեղծման դժվար և տքնաջան աշխատանքը՝ ձեզ համար չէ։ Նույն ժամանակ դուք մի փոքր ծույլ եք ակտիվ, կարճաժամկետ բիզնես ծրագրերի համար։ Բայց ամուր կերպով հավատում եք ձեր երջանիկ աստղին և հաճախ փորձության եք մատնում Ֆորտունային՝ մասնակցելով տարատեսակ մրցույթների և լոտոների։ Ի՞նչ իմանաս, միգուցե հաջորդ անգամ դուք մեծ շահում կունենաք։ Բայց զգույշ եղեք։ Հեշտ փողերի վտանգը նրանում է, որ մարդիկ չեն գնահատում այն և հարստությունը երկար չի մնում նրանց ձեռքում։

    
3. Դուք կհարստանաք շնորհիվ խելացի ներդրումների
Դուք գնահատում եք կայունությունը, հարմարավետությունը և փորձում եք կապ չունենալ տարատեսակ և անիմաստ արկածախնդրությունների հետ (հատկապես ֆինանսների հետ կապված) ։ Բայց նրանից, ինչը կարող է բերել օրինական շահույթ՝ երբեք չեք հրաժարվի։ Դուք գտնում եք, որ փողը ավելի լավ է աշխատել ազնիվ և հետևողաբար, հիմնվելով խելացի ներդրումների վրա։
«Ապրանք-փող-ապրանք» սխեման դուք ավելի լավ եք զգում, քան տարբեր տեսակի մարկետինգային հնարքներ և ստրատեգիաներ, այդ պատճառով ձեր ծաղկումը կախված է խելացիորեն կառուցված բիզնեսից։ Եթե նույնիսկ այն մեծ չէ։ Գերմանացիները այս առումով լավ ասացվածք ունեն. «Klein aber mein», – «Փոքր, բայց փոխարենը սեփական» ։

    
4. Դուք կհարստանաք շնորհիվ անսպասելի ժառանգության
Ի՞նչ իմանաս, հնարավոր է, ձեր նուրբ ճաշակի և գեդոնիզմի հակման համար դուք պարտական եք ինչ-որ հայտնի նախատատի կամ ֆրանսիացի նախապապի։ Եթե ձեր կյանքում պետք է փող հայտնվի, ապա կարելի է չկասկածել, որ դա կլինի նվեր անցյալից։ Հեռավոր (իսկ միգուցե մոտիկ) ազգականների մեջ շատ հնարավոր է հայտնվի նա, ով կցանկանա իր ժառանգությունը թողնել հենց ձեզ։

    
Այժմ, երբ դուք իմացաք ձեր հարստության ճանապարհը, մնում է միայն մի փոքր ջանք թափել։ Իսկ ի՞նչ է ձեզ համար բարեկեցությունը։ Պատմեք այդ մասին մեկնաբանություններում և կիսվեք այս թեստով ընկերների հետ։

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1626 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ