Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակին նվիրված գործարար համաժողովին

15:52, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակին նվիրված գործարար համաժողովին

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպվել է գործարար համաժողով, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատին՝ նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ երկուստեք համագործակցության շրջանակում տնտեսական բաղադրիչի առանձնակի կարևորումն իսկապես ուրախալի փաստ է:
     «Վերջին տարիներին նկատվում է Երևանի նկատմամբ օտարերկրյա և, մասնավորապես, ֆրանսիական խոշոր ընկերությունների տնտեսական հետաքրքրությունների աճ, ինչն, անշուշտ, ուրախալի է: Քաջատեղյակ եք, որ ֆրանսիական մի շարք ընկերություններ հաջողությամբ գործունեություն են ծավալում մեր երկրում, և մենք ունենք կյանքի կոչված բազմաթիվ ծրագրեր: Օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու առաջատար փորձի կիրառումը մեզ համար առաջնային խնդիրներից մեկն է: Այդ նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք առաջարկներ» , - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մշակված ներդրումային առաջարկների փաթեթը վերաբերում է քաղաքային տնտեսության առանցքային մի շարք ոլորտների և ուղղությունների, որոնց թվում են ճանապարհատրանսպորտային ցանցը, զբոսաշրջությունը, բնակելի և հասարակական շենքերը, վերելակային տնտեսությունը, արտաքին լուսավորությունը, աղբի վերամշակումը, առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու քաղաքային միջավայրը:
     «Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը: Ըստ այդմ, համապատասխան հայեցակարգ և ռազմավարություն մշակելու նպատակով իմ որոշմամբ ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով: Համոզվա՛ծ եղեք, որ մեր թիմը պատրաստ է տնտեսական փոխգործակցության, փորձի փոխանակման և միջազգային առաջատար փորձի կիրառման նպատակով համապատասխան մասնագետներին ընդունելու և համատեղ քննարկումներ կազմակերպելու համար» , -ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր Երևանում ներդրումային ծրագիր իրականացնելու ցանկություն կհայտնեն։
     Ելույթի վերջում Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար և համաժողովի աշխատանքներին մաղթել հաջող և արդյունավետ ընթացք:
     Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել են կլոր սեղան-քննարկումները, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են Երևանի ներդրումային միջավայրը, ներդրումային քաղաքականությունն ու Երևանի քաղաքապետարանի ներդրումային փաթեթները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ոլորտի զարգացման առաջնահերթությունները:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
443 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ