Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Եղիր հետեւող իմաստութեան հետ. Եթէ չուսանիս՝ բժիշկ ես անգէտ. Ամիրդովլաթ Ամասիացի

22:16, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Եղիր հետեւող իմաստութեան հետ. Եթէ չուսանիս՝ բժիշկ ես անգէտ. Ամիրդովլաթ Ամասիացի

Եղիր հետեւող իմաստութեան հետ.
     Եթէ չուսանիս՝ բժիշկ ես անգէտ.
     Լինիս դու գիտուն, արա՛ բանիս պէտ.
     Գրոցն անունն է՝ Անգէտի անպէտ:

Ասէ իմաստունն Սողոմոն, թէ գիտութիւնն լոյս է, եւ անգիտութիւնն խաւար է, Աստուած լոյս է, եւ սատանայ՝ խաւար է. եւ ո՛վ որ զուսումն ունի, զլոյսն ունի. եւ այս բժշկութեան արհեստ ի գիտնականութենէն եւ յուսմանէն մաս մըն է. եւ հանապազ զմարդոյն կենդանութիւնն առողջ կուզէ: Եւ որ չէ առողջ մարմնով, ո՛չ կարէ ծառայել Աստուծոյ հոգւոյ. եւ ի յայս բանիցս առին առաջին բժշկեպետքն մեր՝ մեծն Մխիթար բժիշկն, եւ Ահարոն բժիշկն, եւ որդին նորա՝ Ստեփանոս բժիշկն, եւ տոհմն նոցա՝ ճոշլին բժիշկն, եւ Սարգիս բժիշկն, եւ Յակոբ բժիշկն, եւ Դեղին բժիշկն, եւ Սիմաւոն բժիշկն, եւ Վահրամ բժիշկն, որ շատ գրեանք շիներ էին վասն դեղերուն զաւրտութեանն եւ աւգտութեանն. կարճառաւտ էին արել. եւ թէ զբնութիւնն կու գիտէաք նա, զէութիւնն չի գիտէաք, եւ թէ զաւրութիւնն կու գիտնայեաք, զբնութիւնն չէաք գիտնալ. եւ կար որ զանուանքն գիտէաք, եւ զինքն չի գիտէաք. եւ կար որ զանունն գիտէաք, եւ ո՛չ զինքի, եւ ո՛չ զիւր փոխանն. եւ ի վերայ այսոր՝ հանապազ մեզ ի պակասութիւն կար վասն դեղերուն. եւ այս պահճառաւ՝ ա՛յլ ազգաց կարաւտ էաք:

Եւ յետոյ գնացաք ի շուրջ եկաք բազում քաղաքանի. եւ զծովն անցաք. եւ շուրջ եկի զաշխարհն Մակեդոնացոց. եւ եկայ բնակեցայ ի մայրաքաղաքն Կոստանդինուպաւլիս. եւ հաւաքեցաք շատ գրեանք ի յայլ ազգեաց. եւ աշխատեցաք եւ ուսաք զբառերն եւ զանուանքն ազգի ազգի, եւ զփոխանն, եւ զառնելուն չաքն, հինգ լեզուաւ, կամօքն Աստուծոյ:
    
     Ամիրդովլաթ Ամասիացու ԱՆԳԻՏԱՑ ԱՆՊԷՏ գրքի նախաբանը

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2702 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ