Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահի հետ

11:24, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահի հետ
     Երևանի և Մարսելի բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալի հետ:
     Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ ֆրանսիական մի շարք քաղաքների և ռեգիոնների հետ արդեն իսկ առկա են համագործակցության հաջողված օրինակներ:
     «Ինչպես գիտեք, արդեն 25 տարի է, ինչ սերտորեն համագործակցում ենք Մարսել քաղաքի հետ և պետք է նշեմ, որ բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, որոնցից շատերը նաև օրինակելի են: Մեզ համար, տիկին Վասսալ, առաջնային են միջազգային առաջատար փորձի, քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու օտարերկրյան ներդրումների խրախուսումը և վստահեցնում եմ, որ Երևանն ունի՛ համագործակցության մեծ ներուժ ու մենք պատրաստ ենք Ձեզ հետ համատեղ քննարկել նաև Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ համագործակցություն ունենալու հնարավորությունները» , - նշել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հնարավոր համագործակցության ուղղությունները համատեղ նախանշելու և համագործակցության համապարփակ ծրագիր մշակելու նպատակով:
     Շնորհակալություն հայտնելով այցի համար, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալն իր հերթին կարևորել է հայ-ֆրանսիական կապերի էլ ավելի ամրապնդումն ու խորացումը և վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը երկուստեք կապերի հաստատման ուղղությամբ:
     «Անկեղծորեն ուրախ եմ հյուրընկալել Ձեզ պարոն քաղաքապետ: Ինչպես գիտեք, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենտրոնը հենց Մարսել քաղաքն է ու ինձ համար իսկապես հաճելի է արձանագրել, որ երկու քաղաքների համագործակցությունը ավելի ու ավելի է ամրապնդվում և ընդլայնվում: Անկեղծ ասած, մինչ մեր այսօրվա հանդիպումը ես նույնպես որոշել էի առաջարկել Ձեզ` հնարավոր համագործակցություն ձևավորել նաև Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ և այժմ կրկնակի ուրախ եմ, որ մեր կարծիքները համընկնում են: Կարող եք վստա՛հ լինել, որ իմ լիզորությունների շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը, որ հնարավորին արագ նախանշենք համագործակցության ուղղություններն ու ընթացք տանք երկուստեք փոխգործակցությանը» , - նշել է Մարտին Վասսալը
     Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
387 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ