Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Էմերսոն լարային քառյակը Հայաստանում

21:33, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Էմերսոն լարային քառյակը Հայաստանում

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հանրահռչակ «Էմերսոն» լարային քառյակի համերգը:


     Նյու-Յորքում հիմնադրված խումբը, շուրջ հինգ տասնամյակ համարվում է կատարելության խորհրդանիշ և կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող: «Էմերսոն» լարային քառյակը ապշեցրել է նախադեպը չունեցող ձեռքբերումների մի տպավորիչ ցանկով.ավելի քան երեսուն դրվատանքի արժանացած ձայնագրություններ, 9 «Գրեմմի» մրցանակ, երեք «Գրամոֆոն» մրցանակ «Էյվըրի Ֆիշեր» մրցանակ ինչպես նաև՝ համագործակցություն մեր ժամանակների աշխարհի ամենախոշոր երաժիշտների հետ: Նշենք, որ սա քառյակի առաջին այցն էր այս աշխարհամաս:
    
    

«Էմերսոն» լարային քառյակին համալրում են Յուջին Դրուքերը, Լոուրենս Դաթըն, Ֆիլիպ Զեյթցերը և Փոլ ՈՒոթքինզը: 2013թ.-ին Փոլ ՈՒոթքինզի մուտքը «Էմերսոն» իր զգալի ազդեցությունը թողեց քառյակի վրա: Պրն. Ուոթքինզը, ով ականավոր մենակատար է, մրցանակների արժանացած դիրիժոր և նվիրյալ կամերային երաժիշտ, ասամբլին է միացել վերջինիս 37-րդ համերգաշրջանում: Հիմնադրվելով 1976թ.-ին Նյու-Յորքում՝
    
     «Էմերսոն» -ը առաջին քառյակներից էր, որի ջութակահարները փոխհաջորդում էին միմյանց առաջին ջութակի դերում: 2016թ.-ի գարնանը, Սթոնի Բրուքի դասախոսներ Ֆիլիպ Զեյթցերը և Լոուրենս Դաթըն արժանացան «Մեծանուն պրոֆեսոր» պատվին, իսկ հրավիրյալ դասախոսներ Յուջին Դրուքերը և Փոլ ՈՒոթքինզը պարգևատրվեցին «Պատվավոր պրոֆեսորի» կոչումով:


     «Արամ Խաչատրյան» համերգասրահի շքասրահում տեղի ունեցած մուլի ասուլիսի ժամանակ խոսվեց Ամերիկայում լեգենդար անուն ունեցող հայազգի ջութակահար Իվան Ղալամյանի մասին:
     «Իվան Ղալամյանը աշխատել է Նյու-Յորքի Ջուլիաըդ Զալամյանը Սքուլում, որտեղ ղեկավաըել է ջութակի բաժինը: Նա ստեղծել է սեփական ջութակի մեթոդիկան: Ղալամյանը դասավանդել է մի շարք հայտնի մարդկանց, նրանց թվում են եղել Իցհակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Կյունգ վա Չունգը, վաղամեռիկ Մայքլ Ռաբինը, Ջեյմ Լարեդոն, Պոլ Ցուկովսկին, Իդա Քավաֆյանը, Անի Քավաֆյանը և այլք։ Ղալամյանի բազմաթիվ աշակերտներ դարձել են միջազգային ամենահեղինակավոր մրցույթների դափնեկիրներ։Նրա մեթոդիկան շարունակել է նրա ասիստենտը, ում մոտ սովորել է նաև իմ կինը» , -պատմեց Փոլ Ուոթքինզը: Իսկ Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրեց, որ շուտով բացվելու է Իվան Ղալամյանի անվամբ ակադեմիա և այնտեղ դասավանդելու են հայտնի ջութակահարներ:


    

«Այսօր մշակույթային պատմական օր է, նոր բարձունք մեր փառատոնային և մշակույթային կյանքում: Երկար տարիներ ցանկացել ենք քառյակին Հայաստան հրավիրել, որովհետև նրանց ենք համարում ամենաբարձրագույն կետն դասական երաժշտության մեջ: Հայաստանը կարևոր մշակույթային կենտրոն է և ուրախ եմ, որ Հայաստանր ներկայացնում ենք նաև այս որակներով» , -ասաց Փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:


    

Այն հարցին, թե երբևէ լսել են Հայաստանի մասին թե ոչ Ֆիլիպ Զեթցերը պատասխանեց, որ մինչ Հայաստան գալը նրանք քարտեզի վրա երկար ժամանակ էին փնտրում երկիրը և մեծ դժվարությամբ են գտել: Եվ զարմանում է թե այս փոքր երկիրը ինչպես կարող է այդքան մեծ պատմություն և մշակույթ ունենալ: Նրանք տեղյակ են մեր առանձնահատուկ ու տարբերվող գրերի, խորը հավատքի և Իսրայելում գտվող հայոց պատրիարքության մասին:

Համերգից անմիջապես հետո առավոտյան ժամը 05.00 խմբի երկու անդամները մեկնեցին, իսկ մյուս երկուսին հյուրընկալեցին Բյուրականի ակադեմիայում և ծանոթացրեցին հայոց մշակույթին:


    

«Երևանյան Հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնն անց էր կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան:
    


    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3146 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ