Երևանցի 17-ամյա մանկապիղծը բռնի սեռական գործողություն է կատարել 5 տարեկան տղայի նկատմամբ
14:28, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սիմոն Թ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: Դատարանը հաստատված է գնահատել, որ ներկայումս 19-ամյա, իսկ դեպքի կատարման պահին դեռ անչափահաս՝ 17 տարեկան Սիմոնը 5 տարեկան երեխայի՝ Գագիկի (անունը փոխված է) կամքին հակառակ, բռնություն գործադրելով ու անօգնական վիճակն օգտագործելով կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, ինչպես նաև երեխային տվել է սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել: Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի հուլիսի 9-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Սիմոնն իրենց թաղամասում հանդիպել է Գագիկին, բռնել է նրա վերնաշապիկից, նրա կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով ու երեխայի անօգնական վիճակն օգտագործելով՝ քարշ է տվել մոտակա այգի, իջեցրել է երեխայի շալվարը, համբուրել է սեռական օրգանը: Ապա իջեցրել է իր շալվարը, իր սեռական օրգանը քսել է երեխայի ոտքերին, երեսին… Սիմոնը գետնից ծխախոտ է վերցրել, վառել ու տվել է երեխային՝ պահանջելով, որ ծխի, բայց երեխան հրաժարվել է: Սիմոնը երեխային խոստացել է պաղպաղակ գնել, որպեսզի նա ոչ ոքի չպատմի կատարվածի մասին: Երբ վերադարձել են իրենց շենքի մոտ, Սիմոնը երեխայից պահանջել է, որ նա սպասի, մինչև ինքը պաղպաղակը կբերի: Նա գնացել է տուն, պաղպաղակը ձեռքին իջել է, պաղպաղակը տվել է երեխային ու սպառնացել է նորից՝ եթե մեկնումեկին պատմին, ինքը կսպանի նրան: Առաջադրված մեղադրանքում Սիմոն Թ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց պատասխանելով հարցերին՝ հայտնել է, թե դեպքի օրը իր քույրիկը լացելով տուն է եկել ու ասել է, թե Գագիկը իրեն հայհոյել է: Ինքը ոլորել է Գագիկի թևը, բայց այդ ժամանակ մոտեցել է նրա մորաքույրը ու նրան տարել է: Նույն օրվա երեկոյան Գագիկը բակում մոտեցել է իրեն ու պաղպաղակ է ուզել: Ինքը բարկացած էր նրա վրա, բայց նա երեխա է, ինքը տուն է գնացել, պաղպաղակ է վերցրել, իջել է բակ ու տվել է Գագիկին: Ինքը նրան ավտոտանակների հետևը չի տարել: Ինքը նրա նկատմամբ չի կատարել այն ամենը, ինչ իրեն վերագրվում է: Բակի երեխաներից ուրիշ ոչ մեկն իրենից պաղպաղակ չի խնդրել, ինքն էլ չի տվել: Իր կարծիքով՝ Գագիկը իր վերաբերյալ նման բաներ է ասել, քանի որ ինքը քաշել էր նրա թևից… Սիմոնն ասել է, թե իր սեռական կողմնորոշումն այն է, որ աղջիկների է սիրում, բայց՝ ո՛չ մանկահասակ, այլ՝ հասուն տարիքի՝ 20 տարեկանից բարձր տարիք ունեցողներին: Դեպքի օրը բակում է եղել մինչև գիշերվա ժամը 1-ը: Տուժող երեխան դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքները: Երեխան հայտնել է, թե դեպքի օրը գնացել էր մանկապարտեզ: Երբ մանկապարտեզից տուն է եկել, իջել է բակում խաղալու: Բակում շատ երեխաներ կային, բայց ինքը մենակ էր խաղում: Իր մորաքրոջ տղան իրեն հեծանիվ է նստեցրել ու տարել է բակից: Հետո նա իրեն թողել ու գնացել է խաղալու: Ինքը մնացել է հեծանիվին նստած: Այդ ժամանակ մոտեցել է իրենց բակի Սիմոնը, բռնել է իր շորից ու քարշ տալով տարել է: Ինքը չէր ուզում գնալ, նա ստիպելով տարել է այգի, որտեղ խոտեր ու ծաղիկներ կային… Այնուհետև երեխան նկարագրել է Սիմոնի այն գործողությունները, որոնք ներկայացված են մեղադրանքում: Գագիկն ասել է, որ Սիմոնը գետնից ծխախոտ է վերցրել ու տվել է իրեն՝ պահանջելով ծխել: Ծխախոտից «չիշիկի» հոտ էր գալիս, ինքը զզվել ու չի ծխել… Երեխան ասել է, թե Սիմոնը իրեն պաղպաղակը տվել ու ասել է՝ եթե պատմես մեկնումեկին, կսպանեմ: Ինքը գնացել է տուն ու պատմել է տատիկին: Այդ օրը Սիմոնի հագին սև շորեր էին… Հետագա հարցաքննությունների ժամանակ երեխան ասել է, թե չի հիշում՝ ինչ է եղել, Սիմոնին հիշում է, նա ինչ է արել՝ չի հիշում… Ինքը նրանից պաղպաղակ չի ուզել, բայց նա իրեն պաղպաղակ տվել է… Առերես հարցաքննության ժամանակ ոչինչ չի ասել՝ վախենալով Սիմոնից… Դեպքից որոշ ժամանակ անց երեխան ասել է, թե խաբել է… |
Աղբյուրը` https://www.facebook.com/newlifearmenia
Հավանել
1
Չհավանել
0
5235 | 0 | 1 | 0