Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկնարկել է Երևանի արտաքին գովազդի 2-րդ միջազգային փառատոնը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
11:49, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Մեկնարկել է Երևանի արտաքին գովազդի 2-րդ միջազգային փառատոնը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը: Փառատոնի պաշտոնական մեկնարկը տրվել է Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած միջոցառման շրջանակում, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, փառատոնի կազմակերպիչները, ինչպես նաև փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող միջազգային առաջատար գովազդային ընկերությունների ներկայացուցիչները:

«Գովազդային դաշտն այսօր մենք դիտարկում ենք ոչ միայն որպես արտաքին գովազդ, այլև որոշակի առումով արվեստ, որը կլրացնի մայրաքաղաքի արտաքին ձևավորումը: Այս առումով մեզ համար առաջնային ու կարևոր սկզբունք է ունենալ ճաշակով, քաղաքի ընդհանուր ոճը լրացնող և քաղաքացիների համար հարմարավետ արտաքին գովազդ: Ուստի փառատոնից մեր ակնկալիքները շատ են: Վստահ ենք, որ միջազգային գործընկերների հետ կհայտնաբերենք լավագույններին և կկարողանանք համատեղ ստեղծագործել՝ Երևանն ավելի ներկայանալի դարձնելու ուղղությամբ: Հատկապես հաշվի առնելով, որ հաջորդ տարի նշելու ենք մեր մեծ տան՝ Երևանի 2800-ամյակը, կփորձենք փառատոնի շրջանակում ներկայացված հետաքրքիր գաղափարները կյանքի կոչել՝ այդպիսով յուրօրինակ նվեր մատուցելով մայրաքաղաքին», -ընդգծել է Դավիթ Օհանյանը:
     Միջոցառման շրջանակում ներկայացվել են Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի ծրագիրը, մրցանակաբաշխության անվանակարգերը և նախատեսված այլ միջոցառումները:
     Հրավիրված մասնագետներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հրավերի համար, խոսել փառատոնի կարևորության մասին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1879 | 0 | 0
Facebook