Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Գրբացի օգուտը (18+)

17:00, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Գրբացի օգուտը (18+)
     Ամուսինս միշտ խուսափում էր հետ սեռական հարաբերություններ ունենալուց: Զգում էի, որ նրա կյանքում ինչ-որ մեկն է հայտնվել և ողջ էներգիան նրա վրա է ծախսում: Որոշեցի հետևել և պարզել, թե ով է այդ կինը: Երբ կրկին աշխատանքից ուշացավ, գնացի նրա աշխատավայր: Փաստորեն, կասկածներս զուր չէին: Նրան «բռնացրեցի» ինչ-որ կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու պահին: Սակայն աղմուկ-աղաղակ չբարձրացրեցի, թողեցի, որ ավարտեն: Անաղմուկ հեռացա:
     Երեկոյան, երբ ամուսինս տուն եկավ, փորձեցի նրա հետ հարաբերություններ ունենալ, սակայն նա կրկին մերժեց, պատճառաբանելով գերհոգնածությամբ: Շատ էի սիրում ամուսնուս և չբողոքեցի, թե տեսել եմ նրա և աշխատակցուհու սեռական հարաբերությունները: Որոշեցի այդ մասին պատմել ընկերուհուս:
     -Գիտես, ասաց ընկերուհիս, -մի գրբաց-պայծառատեսի գիտեմ, ով որոշ գումարի դիմաց, գիր ու կապի միջոցով, կարողանում է խափանել նրանց սերն ու ամուսնուդ ետ պահել այդ կնոջ գայթակղությունից: Եկ, գնանք նրա մոտ:
     Համաձայնվեցի գնալ:
     Գրբաց-գուշակ-պայծառատեսը ամուսնուս նկարի վրա մոմ թափելուց հետո, ինչ-որ թղթեր գրեց, աղոթեց:
     -Այնպես կանեմ, որ ամուսինդ ընդհանրապես մոռանա կանանց մասին, -ասաց նա ու հանձնեց սպիտակ փոշի, որն ես պետք է գաղտնի ավելացնեի ամուսնուս սուրճին:
     Մի քանի օր հետո, ամուսինս աշխատանքից հետո ժամանակին տուն էր գալիս, սակայն շատ անտարբեր էր իմ նկատմամբ: Եթե առաջ շաբաթվա մեջ գոնե մեկ-երկու անգամ հետս հարաբերություններ էր ունենում, դա էլ մոռացավ: Փոխում էի հագուստներս, օծանելիքը: Բոլոր ջանքերս նրան «արթնացնելու» համար, զուր էին անցնոում: Փաստորեն նա անտարբեր էր ոչ միայն սիրուհու, այլև՝իմ հանդեպ: Խեղճացել էր, ես էլ՝ գոտեպնդում էի նրան, թե ամեն ինչ լավ է լինելու:
     Ստիպված էի, ընկերուհուս հետ, այս անգամ գնալ բժշկի մոտ՝ խորհրդատվության նպատակով:
     Մեր պատմությունը լսելով, բժիշկը խորհուրդ տվեց սպիտակ փոշին տանել լաբորատոր քննության: Պարզվեց, որ ամուսնուս անտարբերության պատճառը ոչ թե գրբացի գիր ու կապն էր, այլ փոշին: Որոշ ժամանակ անց, երբ դադարեցրել էի սուրճի մեջ փոշին ավելացնելու պրոցեսը, ամուսնուս սեռական կարողությունը վերականգնվեց: Նա մոռացավ սիրուհու, ես էլ՝ գրբաց –պայծառատեսների զորության մասին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
20810 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ