Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երաժշտությունը և գրականությունը

08:21, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Երաժշտությունը և գրականությունը
     Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս երգ-երաժշտություն առարկայից: /Ուսուցիչ Նելլի Նազարյան/:
     Դասի թեման՝ Ա.Տիգրանյան «Անուշ» օպերա
     Դասի նպատակները
     Ուսուցանող՝ծանոթացնել Ա.Տիգրանյանի և նրա «Անուշ» օպերայի հետ, սովորեցնել «Ամպի տակից» երգը:
     Զարգացնող՝ զարգացնել ճիշտ երգչային դրվածքով երգը կատարելու և ունկնդրվող ստեղծագործությունը վերլուծելու, ինքնուրույն կարծիք հայտնելու կարողությունները:
     Դաստիարակող՝ կարևորել օպերային արվեստում երաժշտության և գրականության կապը, դաստիարակել սեր և հետաքրքրություն հայ ազգային օպերայի հանդեպ: Աշակերտներն իմացան, որ երաժշտությունը և գրականությունը մոտ արվեստներ են, քանի որ երկուսի արտահայտումը տեղի է ունենում շարժման և ժամանակի մեջ՝ մեկը խոսքի, մյուսը՝ հնչյունների միջոցով և անմիջականորեն ներգործում են մարդու հուզաշխարհի վրա: Նրանք գիտակցում են, որ երաժշտությունն իր հերթին, խոսքի իմաստին, ռիթմին և հնչերանգին միանալով, գրականության, պոեզիայի կերպարները դարձնում է ավելի հուզազգացմունքային և արտահայտիչ, ավելի է մեծացնում գրական գեղարվեստական կերպարների ներգործության ուժը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4065 | 0 | 0
Facebook