Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՌՈՒՍԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԻՐԱՎԱՑԻ ԵՆ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
21:09, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
ՌՈՒՍԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԻՐԱՎԱՑԻ ԵՆ

Պատմությունից ստույգ գիտելիքի պակասը հայերի մեջ էսօր արժանապատվության պակասա ծնել: Եթե հայերի մեջ՝ սկսած ժողովրդի դպրոցական ներկայացուցչից մինչև պատմության ինստիտուտում շնթռած դոկտորներ, ակադեմիկոսներ, ճիշտ հասկանային քաղաքականությունը, գլոբալ պատմական պրոցեսը, մասնավորապես՝ նորագույն պատմության մեջ հայության տեղն ու դերը, թույլ չէին տա, որ Նժդեհի արձան տնգեյին քաղաքի մեջ: Բայց քանի որ ՊԱՐՏԻԱՆ որոշելա՝ անկախ էս կամ էն սոցիալական խմբի կարծիքը հաշվի առնելու, ուրեմն վաղը կարելիյա սպասել, որ Նժդեհի արձանի կողքին վեր կխոյանա մեծարգո Ժոզեֆ Գեբբելսի հոյակերտ արձանը, կամ գոնե՝ կիսանդրին: Փաստորեն, կարիք չկար պայքարել հիտլերական զորքերի դեմ: Բայց քանի որ պայքարել ենք, էդ նշանակումա, որ էսօր կարելիյա հանգիստ սրտով թքել հակահիտլերիզմի դեմ պայքարում զոհված ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ, գեներալների սուրբ շիրիմներին ու մի ինչ որ իրա կուսակցությունից վռնդված դաշնակցական ֆաշիստի արձանը տնգել քաղաքի մեջ:

Չի կարելի մոռանալ, որ Ստալինի հատուկ հրամաննա էղել ՍՄԵՌՇԻՆ. Արևելյան Եվրոպան մաքրել ֆաշիստիկ, ու հակասովետական բոլոր տարրերից: Նժդեհը հա՛մ ֆաշիստ էր, հա՛մ որպես փսիխոտիպով դաշնակցական՝ հակասովետական անձ: Ընենց որ, ինչ էլ որ ասեն Նժդեհի մասին ռուսական լրատվամիջոցները Նժդեհի՝ որպես ֆաշիստի ու հակառուսի, հակասովետական անձ ընելու մասին, մաքուր ճշմարտությունա: Ու նեղանալ՝ չի կարելի: Ամեն մի հայրենիք, ազգ ունի իրա թե՛ հերոսները, թե՛ սրիկաները, որոնք երբեմն, քաղաքական նպատակահարմարությունից, կամ թեկուզ՝ սեփական մորթապաշտ շահից հելնելով՝ ՊԱՐՏԻԱՅԻ կամքով հերոս են հռչակվում:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     21.11.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6493 | 0 | 0
Facebook