Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի վերաբերյալ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:31, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի վերաբերյալ

Երևանի քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն իրականացնել անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերը բացառելու նպատակով.

«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու այս խնդրին:
     Օրենքի սահմաններում քայլեր են ձեռնարկվել ինչպես անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերը բացառելու, այնպես էլ իրավախախտ տնտեսվարողներին տուգանելու ուղղությամբ:

Թեև աշխատանքները կրում են շարունակական բնույթ, բայց կարծես թե դրանք բավարար չեն և հարկավոր է ուժեղացնել հոսկողությունն ու իրազեկման աշխատանքներն այս ուղղությամբ:

Ըստ այդմ, քաղաքային ոստիկանության հետ ձեռնարկեք համապատասխան միջոցներ՝ կազմակերպելով շրջայցեր համապատասխան օբյեկտներ: Մեկ անգամ ևս զգուշացրեք տնտեսվարողներին, որ օրենքը խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2253 | 0 | 0
Facebook