Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

«Բարև, Տավուշ»

18:37, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
«Բարև, Տավուշ»
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

Օրերս Բերդ քաղաքի մշակույթի տունը մարդաշատ էր ՝ Բերդ քաղաքից և հարակից գյուղերից այստեղ էին հավաքվել բազմաթիվ երիտասարդներ .Բերդ համայնքի Իմփաքթ-1 ակումբը իրականացնում էր հերթական հետաքրիր և տարբերվող ծրագիրը: Մեզ հետ զրույցում Իմփաքթ-1 ակումբի առաջնորդ Լիանա Քոսակյանը: Նա ասում է, -

«Բարև Տավուշ» համայնքային ծրագրի շրջանակներում մեր աշխատանքները արդեն մեկնարկել են:

Նոյեմբերի 15-ին Բերդի մշակույթի տանը կայացավ կինոդիտում և ռեժիսորի հետ հանդիպում ՝ հյուրընկալել ենք «Մանանա» կինոստուդիայի հիմնադիր ղեկավար Ա. Բաղդասարյանին: Կինոդիտումը բավականին ստացված էր: Այն կազմակերպվել էր Վորլդ Վիժն ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ և մեր սեփական ջանքերով: Պետք է նշեմ նաև, որ հանդիպումը իրագործել հնարավոր չէր առանց աջակիցների ՝ Բերդ համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանի, Բերդի մշակույթի տան տնօրինության, Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինության:

Մեր համայնքի համար այն իր բնույթով եզակի էր, նորարարություն էր: Երիտասարդները շատ ոգևորված էին, իրենց հուզող հարցերի պատասխանները ստացան հենց ռեժիսորից: Ավագ դասարանի աշակերտներից մեկը ցանկանում է դառնալ ռեժիսոր և նրա համար սա բացառիկ առիթ էր ՝ իր հարցերի բավարար պատասխանները գտնելու: Հատկապես այս փաստը ինձ շատ ոգևորեց:

Բնական է, այս մշակույթը դեռևս խոր արմատներ չի գցել մեր համայնքում, ուստի կային ծրագրի հետ կապված աննշան շտկումների կարիք, սակայն վստահ եմ, նման ֆորմատո ՝որպես առաջինը իրագործված ծրագիր, այն բավականին ստացված էր ...

Առաջիկա ծրագրերից .նոյեմբերի 23-ին կկայանա հանդիպում Կոլբա Լաբի տնօրեն՝ Մարինա Մխիթարյանի հետ, ով սեմինար կանցկացնի «Սոցիալական նորարարություն և հանրային տարածքների նորովի օգտագործման» մասին: Նոյեմբերի 29-ին հանդիպում կկայանա Բերդի տարածաշրջանից արվեստի շրջանում հանրաճանաչ երիտասարդների հետ: Վերոնյշալ միջոցառումներն ուղված են հիմնականում մասնագիտական կողմնորոշմանը: »

Իսկ ահա «Վորլդ Վիժն» Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Տավուշի Երիտասադրական ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանն նշեց, -

«Բերդի ԻՄՓԱՔԹ-1 ակումբի նոր համայնքային ծրագիրը հնարավորություն ընձեռեց մի քանի համայնքների երիտասարդներին ու երեխաներին առնչվելու կինոարվեստին՝ անմիջական այդ ոլորտի ներկայացուցչի հետ հանդիպման օգնությամբ:

Սոցիալական խնդիրների, մարդու իրավունքների պաշտպանության, աղքատության վերաբերյալ վավերագրական ու սոցիալական տեսանյութերի դիտումն ու քննարկումը թույլ է տալիս սերնդի մոտ բարձրացնել դանց հանդեպ իրազեկությունն ու հնարային ուշադրության աստիճանը: Իսկ այդ ֆիլմերի հեղինակի հետ անմիջական շփումն ու քննարկումները նոր մշակույթ են ստեղծում՝ հասարակական հնչեղության խնդիրների լուծման գործում համախմբման համար:

Շատ ողջունելի ծրագիր էր, որին աջակցեցին նորընտիր համայնքապետ, պարոն Հարություն Մանուչարյանը, դպրոցների տնօրենությունները, և սա վկայում է, որ երիտասարդների շրջանում հանրային հարցերի շուրջ ուշադրություն գրավելը կարևորվում է: »
     Հեղինակ ՝ Էմմա Քոսակյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2764 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ