Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Նախընտրելի մասնագիտության բնութագրիչները»

11:24, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
«Նախընտրելի մասնագիտության բնութագրիչները»
     17.11.2017թ Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ հերթական հանդիպումը` «Նախընտրելի մասնագիտության բնութագրիչները» թեմայով` 8-րդ Ա դասարանի 18 աշակերտների հետ: Հանդիպման նպատակն էր նախընտրելի մասնագիտությունների հիմնական բնութագրիչների հետ ծանոթացումը:
     Խնդիրները
     1. Բացատրել, թե ինչ է մասնագիտության բնութագրիչը,
     2. սովորողներին ծանոթացնել նախընտրելի մասնագիտությունների հիմնական բնութագրիչներին:
     Դասընթացի սկզբում անկաշկանդ մթնոլորտ ստեղծելու նպատակով հոգեբանական թեստ անցկացվեց` երկրաչափական պատկերներով, որից հետո սովորողները ծանոթացան նախընտրելի մասնագիտության 8 բնութագրիչների հետ և լրացրին հարցաշար` յուրաքանչյուրն իր նախընտրելի մասնագիտության բնութագրիչների շուրջ:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2840 | 0 | 0
Facebook