Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Այդ կառույցները բյուջեից սնվելով գրեթե ոչինչ չեն անում

Արմեն Ալոյան
17:00, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Այդ կառույցները բյուջեից սնվելով գրեթե ոչինչ չեն անում
    
Խոսակցություններ կան, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը սեփականաշնորհվելու է և բնականաբար սկսվել է լալահառաչ արձագանքները. թե ինչպե՞ս եղավ, որ գիտությունն այքան երկրորդական ոլորտ դարձավ և հիմա էլ շենքն են խլում:
     Լա՛վ, ինչպես հասկացնենք, որ ակադեմիաներով, նրա ամուլ կամ իմպոտենտ կառույցներով, ինստիտուտներով, ապարատային գիտնականներով, տարկետումներով գիտություն չի զարգանա: Ինչպե՞ս հասկացնենք, որ գիտությունների ակադեմիաներն իրենց կառույցներով և ստեղծագործական զանազան միություններն ու համքարությունները խորհրդային ռուդիմենտար օրգաններ են, և գոյություն ունեն ու գործում են հիմնականում միայն հետխորհրդային երկրներում: Աշխատում նույն ոճով, նույն կերպ և նույն մեթոդներով՝ իրենց ձևական համագումարներով ու ժողովներով…
     Եվ այդ կառույցները բյուջեից սնվելով գրեթե ոչինչ չեն անում ու կարծես գիտությունն էլ չի զարգանում: Միայն «լիքը պաշտպանած զանազան գիտնականներ» են աշխատում, չհաշված հատուկենտ իսկական գիտության նվիրյալների…
     Իսկ այդ մոնստր, ուռճացված, բյուրոկրատական կարծրատիպերից զոմբիացած նման կառույցները բյուջեով պահելու փոխարեն, պետք է այդ գումարները, հատկացումները, օգնությունները ուղղել միայն ու միայն կոնկրետ, իրոք արժեքավոր, լուրջ հայտնագործությունների, գյուտերի, գիտական աշխատությունների, ստեղծագործությունների իրականացմանն ու խրախուսմանը: Իսկ ԳԱ, մյուս ստեղծագործական միությունների վարչական շենքերը, եթե այլ նպատակով օգտագործվեն, սեփականաշնորհվեն ապա դրանից երկիրը, ժողովուրդը միայն ու միայն կշահի…
Հեղինակ՝ Ռոբերտ Մելքոնյան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
10816 | 1 | 0
Facebook
Մամուլի խոսնակ
Աննա
Աննա 17:13, 20.11.2017
Հայաստանում մի հայտնի գիտնական,գրող կամ արվեստագետ,որ ճանաչված է ողջ աշխարում,այս պահին չկա:Հետաքրքիր է,թե ում հմար են ահդ կաճառներն ու միությունները,իրենց շենքերով? Բոլորը գրում են,սակայն Թումանյան կամ Սարյան չեն:Օմոթ է,բոլորը պիտի փակվեն:Թե չէ,կինո չկա,բայց միություն կա: