Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻ ՍՐՏԻ ԶԱՐԿ ․Գրիշա ապան

Մերի Գևորգյան
20:06, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
ՄԻ ՍՐՏԻ ԶԱՐԿ ․Գրիշա ապան
    
    

Ստեփանակերտի ծանրաբեռնված երթևեկությունը մութն ընկնելուն պես աստիճանաբար մեռնում է։Քաղաքում սկսում են թևածել հազարավոր ու հազարագույն լույսերը։Երկնքում լուսինը խաղում է աստղերի հետ իր շողերով լուսավորում գիշերային անհայտությունը ։

Լուսնի շողերի տակ, հեռվում դժվարությամբ նշմարվում է բոլորից թաքնված, սարերի մեջտեղում ծնված մի փոքրիկ գյուղ ։Այդ գյուղի տների բակերում հաճախ կարող ես հանդիպել գյուղացիների ձեռքերով պատրաստվարծ նստարաններ, սակայն դրանցից մեկը առանձնահատուկ է։

Այդ նստարանին է նստում Գրիշան միշտ մռայլ ու մտածկոտ հայացքով։Նրա ձեռքում միշտ ծխախոտ կա ՝իր պատրաստածն է, թիկոնքին գցած միշտ նույն զինվորական բաճկոնը, որ ծածկում են կրծքավանդակի ու թիակների դուրս ցցված ոսկորները որոնք թաքնվում են լղար կաշվի տակ ։Ազդրին հենված արմունկները մերկ էին և այդ մերկությունը բացահայտում էր լուռ ու մտազբաղ այդ մարդու տանջված ու դժվարություններ հաղթահարելու վարկածը։Ամբողջ մարմնով կուչ եկած այդ մարդու դեմքը ժամանակ առ ժամանակ մի նոր արտահայտություն էր ստանում ։Գլխի սպիտակ մազերը ամեն մեկն իր պատմությունն ունի ․այսպես են ասում սովորաբար ։

Մոտեցողները բարևում էին, մի երկու բառ փոխանակում անցնում գնում ։Բարևողներին պարտադիր ժպտում էր, ձեռքով ոտքով վոքևորված որևէ բան ասում ու հեռացող հարևանի հետևից ձեռքի շարժումով հրաժեշտի նշան անում ։

Գրիշային երբ տեսնում են նույն տեղում նստած, գյուղի երեխաները քիչ քիչ հավաքվում են ու Գրիշայի դիմացով այնքան են վազում մինչև Գրիշան բարկանում է ու կանչում իր մոտ․

-Գրիշին բալա եկ մի ստի բան ասիմ, եկ, եկ բալաս, եկ մի պատմություն պատմի ապատ ․․․Ա՜, բալաս քիզ են թամբալ պապտ ասալ չի վիր խելոք կենաս Հ՜ե․

-Ասալա դեդո, դեդո հեքիաթ կպատմես ․

-Ա՜ խոխա հեքիաթը վիրնա հինչ հեքիաթ ես ուզում, , բա ամոթ չի մեր դարավոր պատմությունը թողած դու հուզում ես հեքիքթ լսես ․․․սուս արա լսի վեր հարցեր տաս վիչ գիդումըս բալաս Գրիշան պապը սիրում չի վիր զրուցին պահան իյուրան խոսքից կտրիլ տին լի ․․․ա՜յ բալաաս ուտիմ քեզ ․․․

Ամեն անգամ Գրիշան իր պատմությունը սկսելուց առաջ ուղղվում էր, մի նոր ծխախոտ վառում, կոկորդը մաքրում ու սկսում ․

-1988-ին Եմիշճանոմը ՝գիդումիս լի տա, հենց մեր գյուղեն կազմավորել է մարտական ջոկատ ։Ջոկատը 1992-ին Մարտունին մեջն էր , մոնք ետ վախտըն ազատել ենք՝ազատագրել ենք լի Մարտունին, Աղդամը, ա՜, բալաս գիդումիս են ը․ը․ը, ․է՜ թե դու վուրդիան գիտանաս, (դեմքի մկանները հանկարծ ուղղվեցին, խիստ, միևնույն ժամանակ ապսոսանքով լցվեցին նրա կլոր ու միշտ նույն արտահայտություն ունեցող աչքերը, մեկ նայեց երեխային, ապա երկինք, ակնհայտ հուզմունքից ոտքով ՝հագի մոխրագույն մաշված կոշիկներով տարուբերում էր գետնի քարերը ։ Փոքրիկ Յաշաին, նստեցրել էր աջ ծնկին ու տմբտմբացնում էր), ․․բա բալաս, են ախմախ լակոտը վենց զոհվեց, այ Վլադիկ հոգիտ լույսի մեջ ըլնի Վլադիկ ․․․Ա ՜դե շան լակոտ, հերիքա բեղերս պռճոկես վե՛ր կաց, վե՛ր վազ տուր են այաիտ ասա Գրիշան պապտ սովիլա հաց մաց ածի գամ մի կյուճու հանգիստ տամ ։
     Երեխային իչեցնելով գրկից մատը տնկեց դեպի տան ճանապարհը ․

- Հ՝ե Յաշա, բալաս այաիտ ասի, են թոթին արաղը դնի եսօր խմելու օրա ․․․

Այսպես ամեն օր Գրիշան վեր է կենում, շալվարի գոտին ուղղում, շորերը ձեռքի ափով թափ տալիս, բաճկոնի թևերտ գրկում, կարած շալվարի գրպանից հանում է նոր գլանակ ՝վառում ու բեղերը ոլորելով քթի տակ ինչ որ մեկի հետ կռվելով կամաց կամաց գնում դեպի տուն ։

-Հ՜ե Վլադիկ, այ շան լակոտ աղպորտ լսալ չիս եղած ․․․հինչ եղավ է՜, բա սա կյանքա են անմեղ խոխաս գնա սև հողումը պարկի, ես ապրեմ, Վլադիկս վայ շան լակոտ, ցեռքտ կոտրվեր դեմես չքաշվէիր․․․

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5444 | 0 | 0
Facebook