Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
20:14, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ
     ՀՈՂԻ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ
    
     Մենք նույնիսկ մոռացել էինք
     անձրևի մասին,
     բայց հողն հավատով ու համբերությամբ
     սպասում էր իր տարփածուին:
    
     Հոգսերը կանգնել էին օդում,
     և պտուտահողմը անզոր էր ցրել,
     իսկ անձրևը կրկին ուշանում էր
     ժամադրությունից:
    
     Հողի շրթունքը ճաքել է
     սպասելու դառնությունից:
     Նրա հնազանդությունը
     սահման չունի...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2895 | 0 | 0
Facebook