Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի շախմատի առաջնության ընթացքին

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
18:31, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի շախմատի առաջնության ընթացքին
     Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ միասին հետևել է նոյեմբերի 17-ին մեկնարկած Երևանի շախմատի առաջնության ընթացքին: Առաջնությանը մասնակցում են մինչև 10 տարեկան շուրջ 140 շախմատիստներ, որոնք ներկայացնում են Երևանի վարչական շրջանների շախմատի դպրոցների, շախմատի ակադեմիայի և Շախմատի տանը կից դպրոցի թիմերը:
     Թոնի Ֆադելին ներկայացնելով Երևանում շախմատի մասսայականացմանն ուղղված ծրագրերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր արդեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված են շախմատի դպրոցներով, որոնք շուրջ 4000 երեխաների ապահովում են անվճար կրթություն ստանալու հնարավորություն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2512 | 0 | 0
Facebook