Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի երեխայի հետ դելֆինի անհավանական կապվածության մասին ավանդազրույցը, որը գրի է առել հռոմեացի պատմիչ Պլինիոս Ավագը (հրապարակվում է առաջին անգամ)

14:18, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Մի երեխայի հետ դելֆինի անհավանական կապվածության մասին ավանդազրույցը, որը գրի է առել հռոմեացի պատմիչ Պլինիոս Ավագը (հրապարակվում է առաջին անգամ)

Ինչպես վկայում են հին պատմություններն ու մեր ժամանակներում հանդիպած օրինակները, դելֆինները սիրում են հեշտանքը, տարփամոլ են և սիրո հակում ունեն: Ըստ էության, փաստորեն, ըստ Ապիոնեսի (ծագումով եգիպտացի հույն քերական, սոփեստ փիլիսոփա, ծնվել է ն.մ.թ. 20 թվականը, մահացել է մ.թ. 45 թվականին) պատմածի, առաջին կեսարների ժամանակ Պուզոլի ծովում, բազում դարեր առաջ, Նավպակտոսի (քաղաք Կորնթոսի ծոցի ափին) մոտ, ինչպես հաղորդում է Թեոփրաստեսը (ն.մ.թ. 4 – 3-րդ դարերում ապրած հույն փիլիսոփա «Բուսաբանություն» և «Բույսերի աշխարհագրություն» գիտությունների համահիմնադիրը՝ Արիստոտելի հետ միասին), որին չի կարելի կասկածել, այս կենդանիներից շատերն առավել կրքոտ սիրո ակնառու դրսևորումներ են ունենում:

Ես հիմա կներկայացնեմ գիտուն Ապիոնեսի «Եգիպտապատում» գրքի 5-րդ գլխից մի հատված, որտեղ նա պատմում է մի երեխայի հետ դելֆինի կապվածության մասին.

տղան այն աստիճանի էր մտերմացել այս ձկանը, որ խաղում էր նրա հետ, բարձրանում էր նրա մեջքին, ալիքների միջով շրջապտույտներ էր կատարում: Ապիոնեսը նաև ասում է, թե ինքն այդ ամենի բազում վկաներից մեկն է եղել: «Ես ինքս Դիքեարքիայի մոտ, - ասում է նա, - Հիացինտ անունով մի տղայի սիրահարված դելֆինի տեսա: Նա կանչում էր տղային, մոտենում էր ափին, երեխային առնում էր մեջքին` խնամքով ծալելով լողակները, որպեսզի հանկարծ վերք չհասցնի իր սիրո առարկային, որին նա ափից 200 ստադիում (մոտավորապես 7800 մետր) տարածություն էր հեռացնում: Հռոմից ու ամբողջ Իտալիայից մարդիկ էին գալիս, որպեսզի տեսնեն իր ուղիներում սիրով առաջնորդվող այս ձկանը: Այն, ինչ այս ամենին հավելում է Ապիոնեսը, նույնքան հրաշալի է. «Դելֆինի սիրուն արժանացած այդ տղան մի օր հիվանդանում է ու մահանում: Բազմիցս գալով այն նույն վայրը, որտեղ տղասն սովորաբար սպասում էր, դելֆինը չի տեսնում նրան ու այնպիսի վշտով է համակվում, որ այլևս չի կարողանում ապրել: Նրա մարմինը ծովափին գտնում են այն ձկնորսները, որոնք գիտեին այս սիրո մասին: Նրանք դելֆինին թաղում են այն գերեզմանում, որտեղ թաղված էր իր սիրո առարկան»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8609 | 0 | 0
Facebook