Նախաճաշի համար առաջարմում ենք թեթև և հետաքրքիր բաղադրատոմս: Ի՞նչ է պետք մեզ դրա համար՝ 600գ տավարի միս, 400գ կաղամբ, 3-4 լոլիկ, 1 գազար, դափնու տերևներ, բուսական յուղ և համեմունքներ:
1/Միսը տապակում եք, ապա ավելացնում քերած գազարը, հետո մանր կտրատված կաղամբը, թողնել կրակին և պարբերաբար խառնել:
2/Շատ մանր կտրատել լոլիկն ու ավելացնել զանգվածին:
3/Եթե ձեզ թվում է, որ զանգվածը հյութեղ չի ստացվում, ապա 100գ եռացրած ջուր ավելացնել, չմոռանաք համեմունքների ու աղի մասին: Բարի ախորժակ: