Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արշավ Երանոսի լեռներում

13:48, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Արշավ Երանոսի լեռներում
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Արմլենդ զբոսաշրջային ակումբը ակտիվ հանգիստը սիրողներին հրավրում է նոյեմբերի 19-ին միասին բարձրանալ Երանոսի լեռներ 1824մ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Ազատի կիրճ, Գեղամա լեռներ, Արարատ, Արագած...Բաց մի՛ թողեք շաբաթը անմոռանալի հուշերով եզրափակելու հնարավորությունը և միացե՛ք մեզ: Սիրով կսպասենք: Ընդհանուր արշավի երկարությունը 20 կմ:

    
     Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
     հարմարավետ կոշիկներ
     հարմարավետ հագուստ
     տաք հագուստ
     ուսապարկ
     անձրեւանոց (дождевик)
     տաք գլխարկ
     ձեռնոց
     արևային ակնոց
     արևապաշտպան քսուք
     լապտեր (фонарик)
     մեկօրյա սնունդ և ջուր:
    
     Մասնակցության արժեքը 4000 դրամ (գինը ներառում է. ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները) ։
    
     Մասնակցությունը հաստատել մինչև նոյեմբերի 17-ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով` 055 81 77 88, 077 449-007
     Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբը, ժամը 07: 30 -ին։
    
     Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7079 | 0 | 0
Facebook