Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՀԵՐՍ ԷԼ ՉԿԱ, ԲԱՅՑ ԻՐԱ ԹԱՓԱԾ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՉՈՐԱՆՈՒՄ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
02:27, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
ՀԵՐՍ ԷԼ ՉԿԱ, ԲԱՅՑ ԻՐԱ ԹԱՓԱԾ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՉՈՐԱՆՈՒՄ

Ես նախկինի նման դեմ եմ, որ էս դաշտում ըլնեն քելեխային ոճի գրառումներ՝ բացառությամբ, եթե տվյալ մարդու էն աշխարհ հեռանալը ինչ որ կերպ կապված չի ԸՆԴՀԱՆՈՒՐԻՆ վերաբերող, նշանակալի ու մեծ կարևորություն ներկայացնող հարցերին: Ստորև գրում եմ հորս մասին հնարավորինս քիչ, ում կյանքը, բարոյական ապրումները անխզելիորեն կապված են հայ հանրույթի լավագույն ժամանակների հետ ու որպես էդպիսին էդ շունչը առժամանակ կապրի իրա զավակների ու հաջորդների մեջ:

Հերս՝ լուսահոգի Հակոբ Հարությունի Աբրահամյանը (1948 - 2017), աներևակայելի բարության, բացսրտության, մեծահոգության, ազնվության, արդարամտության, հալալ անձը, ֆիզիկապես այլևս մեր հետ չի անցյալ շաբաթ օրվանից՝ նոյեմբերի 11 - ից, ինչը ասելը, լսելը, հասկանալը ու էդ փաստի հետ համակերպվելը՝ որպես կորուստ տեսած ընտանիքի ու կողմի համար, հոգեբանորեն գերծանր, անհաշտվելի բանա: Բայց երբ մարդու հոգեկանը հետզհետե սկսումա որոշ ժամանակ անց խաղաղվել, սկսումա ավելի մեծ խորությամբ իմաստավորել, գնահատել ծնողի հետ ապրած կյանքը ու հիշել տարբեր դրվագներ նրա կյանքից, որի թվում են նաև՝ բացասական, դժվարին ապրումները: Էս առումով իմ վրա հատկապես տպավորիչ ու հիշատակմանա արրժանի հորս էն ապրումները, որոնք նրա աչքերից մի օր արցունքների պատճառ դարձան: Անհրաժեշտություն կա՛ ասելու, թե ինչի համար, քանի որ իրա էդ ողբը, իրա մասնավոր բնույթով, վերաբերելա ամբո՛ղջ հայ ազգի տեսած ապրումներին, իսկ ավելի կոնկրետ՝ ամեն տեսակ անիմաստ զրկանքներին, որոնք մինչ օրս և ո՛չ մի ձևով չեն բուժվում:

Էդ մի ժամանակ էր, երբ Հայաստանի քաղաքական կյանք էր մտել Կարեն Սերոբի Դեմիրճյանը, մի մարդ, ով կոմունիստական շինարարական էպոխայի տիտաններից էր: Մարդ, ում անունը ու իրա անվանը համապատասխան գործունեությունը, նույնականացվում էր ենթագիտակցական ու գիտակցական մակարդակներով արդյունաբերության, աշխատատեղերի, գործարաննների վերաբացման, մի խոսքով՝ կոմունիստական նորմալ անցյալի, հետևաբար՝ կյանքի լավ որակի հետ: Էդ ճիշտ էն ժամանակ էր, երբ արդեն կայացել էր Ազգային Ժողով կոչվածում ՄԻՍԱՆՈՒԹՅՈՒՆ դաշինքը, որի գործունեության հետ հորս նման նրա սերնդից շատերն էին հույսեր կապում, որ էդ դաշինքը կփորձի մոխիրներից հարություն տալ կործանված արդյունաբերությանը, հետևաբար՝ չի՛ լինի արտագաղթ, աղքատություն, թերսնում, պակասորդ, թալան, կվերանա ընտանիքներից նյութական թշվառությունը:

Հորս արցունքները, ծնվել էին հուսահատությունից ու միաժամանակ էն հույսից, որ Դեմիճյան Կարենի նման ուժեղ անհատականությունը ի վիճակիյա մի բան փոխել, որ նման մարդու՝ իշխանության մեջ մտնելով, վերջ կդրվի տարիներ շարունակ տևող ամեն տեսակ զրկանքներին, որդեղ հայ մարդը իրան իսկականից հնարավորություն կստանար զգալ որպես՝ ՄԱՐԴ, կփորձեր մաքուր էջից կառուցել ու մոտենալ ամբողջ հանրային մասշտաբով բարգավաճ, նորմալ կյանքին: Բայց էդ հուսահատությունից ու հույսից ծնված արցունքները գնդակահարվեցին մի աշնանային օրում՝ 1999 թվականի հոկտեմբերի 27 - ին: Մանրամասները շատերիս են հայտնի: Թե ովքեր էկան իշխանության՝ որպես էդ գնդակահարության պատճառահետևանք՝ էդ էլա հայտնի:

Ըստ էության, էդ չարաբաստիկ օրը հորս արցունքների ու հույսերի գնդակահարության օրը դարձան, որը այսուհետ փաստորեն նշանակելու էր, որ Հայաստան աշխարհում երբևէ լավ կյանք չի սկսվելու, քանի մեզ ղեկավարում են դավաճանները ու կաշառվածները: Էսօր, հույսի ու ամեն տեսակ երջանիկ սպասումները հայ մարդը փորձումա քթնել բացառապես իրա բնօրրանից դուրս՝ օտար երկրներում, օտար մարդկանց մեջ: Դրանք մարդակերական կառավարման հետևանքով արտագաղթած մարդիկ են, ովքեր իրանց ծնողներին, ազգականության ու ընգերության վիիթխարի մասին թողել են հայրենիք կոչվածում ու իրանց կարոտը, զգացմունքները փորձում են բավարարել՝ քաղաքակրթության ստեղծած բազմապիսի տեխնիկական միջոցներով՝ սկայպով, վայբեռով և այլնով: Հերթը նույնիսկ հասավ նրան, որ հարազատի, ծնողի մահվան դեպքում անգամ մարդ ի վիճակի չի ըլնում բազում, ընդ որում՝ արդարացված պատճառներով, ֆիզիկապես ներկա գտնվել հուղարկավորությանը ու ստիպվածա իրա մահացած ազգականի, ծնողի հոգեհանգիստը, հետնահողը, քառասունքը ու տարին կազմակերպել հանգուցյալից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ օտար երկրներում:

Նման տեսակ համատարած աբսուրդային կենսակերպ ստեղծելու պրակտիկայի պատասխանատվությունը ես դնում եմ բացառապես Հայաստանը ղեկավարող դավաճան իշխանավորների վրա, որոնց անմիջական մասնակցությամբ գնդակահարվեց հորս փայփայած հույսը ու նրա՝ իրա երկրում մեծամասնության հետ բարգավաճ ապրելու համար թափած իմ համար անգին ու սուրբ արցունքները: Իմ հերը էն հայացքներով դաստիրակված սերնդից էր, ով սովոր էր ապրել բացառապես իրա արդար վաստակով ու իրա ընտանիքի, հասարակության համար արարել է՛դ ճանապարհով, այլ ոչ թե էսօրվա հայաբջոդ կապիտալիզմի կանոններով զբաղվել լեգալացված թալանով, կողոպուտով ու անունը դնել՝ ՝՝առաջընթաց՝՝:
     Այժմ վստահ եմ, որ հորս նման մղկտացելա մի ամբողջ հին սերունդ՝ իրանց ու իրանց էրեխեքի կորսված, ձախողված ապագայի համար, է՛ն ապագայի, որը իրանք պետքա դիմավորեյին իրանց բարգավաճող մայր երկրում, իրանց ծնողների, մեծերի կողքին ու միասին, այլ ոչ թե՝ աշխարհով մեկ ցիրուցան էղած, մեկմեկու կարոտը չքաշած՝ մեռնելով, մեկ՝ օտարության մեջ, մեկ արդեն՝ ավերակների վերածված թշվառ հայրենիքում:
     Ցավոք, մենք ըսկի մեր էսօրվա լացի տերը չկարողացանք ըլնել մեր իշխանավորներից, այնինչ, թուրքերից հլը հատուցում ենք պահանջում՝ անցյալի լացի ու զրկանքների համար...

Էսօր ֆիզիկապես հերս չկա, բայց իրա ողբից ծնված արցունքները չեն չորանում:

Հազա՛ր օղորմի քեզ հեր ջան, ու հազա՛ր օղորմի նախնի դառած սերնդից բոլոր է՛ն պապերին, տատերին, հերերին, մերերին, որոնք ապրել ու տեսել են հազար պատերազմից առավել աղետալի հետևանքներով դարի կատաստրոֆան՝ ԽՍՀՄ կործանումը, կրել են անհաշիվ հոգեկան, ֆիզիկական, առողջական զրկանքներ, տառապանքներ՝ մերօրյա ՝՝անկախական՝՝ հորջորջվածների փաստացիորեն փափագած ավազակային - կեղեքիչ տիրապետությունից:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     14.11.2017

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
940 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ