Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը մասնակցել է Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի 15-րդ հավաքին

15:07, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը մասնակցել է Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի 15-րդ հավաքին

Նոյեմբերի 7-10-ը Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի (Strasbourg club) 15-րդ հոբելյանական հավաքին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը:

Հարկ է նշել, որ «Strasbourg club» -ին անդամակցում է աշխարհի տարբեր երկրների շուրջ 60 քաղաք: Այս տարի ակումբի աշխատանքների ընթացքում 20 երկրի ավելի քան 30 քաղաքի ներկայացուցիչներ և տասնյակ փորձագետներ քննարկել և լուծումներ են առաջարկել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա մարտահրավերների վերաբերյալ: Թեմաները, մասնավորապես, վերաբերել են «Կանաչ քաղաք» -ի և «Խելացի քաղաք» -ի ժամանակակից մարտահրավերներին և լուծումներին, ինչպես նաև փախստականների և այլ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին:
     Ներկայացնելով փախստական դարձած սիրիահայ ընտանիքներին ցուցաբերված աջակցության, ինչպես նաև «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի վերաբերյալ վերջին տարիներին Երևանում կատարած աշխատանքները՝ Միքայել Սահակյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է վերը նշված ուղղություններով ծրագրերի շարունակականության ապահովումը:
     Կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների հարցերի քննարկման և դրանց հնարավոր լուծման համատեքստում այս հարթակի առկայությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռիեսին հրավերի համար` Միքայել Սահակյանը համոզմունք է հայտնել, որ ստրասբուրգյան ակումբում քննարկվող ծրագրերով հետագայում կիրականացվեն ավելի որոշակի ծրագրեր: Ստրասբուրգի քաղաքապետն իր հերթին ջերմագին ողջույններ է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև Ստրասբուրգ ակումբի նախագահ, Ստրասբուրգի փոխքաղաքապետ տիկին Ռաֆիկ Էլմիրնին երկար տարիների համագործակցության համար և Երևանի քաղաքապետի անունից հրավիրել այցելել Երևան: Իր հերթին շնորհակալություն հայտնելով ակումբի աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու և հրավերի համար՝ տիկին Էլմիրնին վստահեցրել է, որ անպայման կայցելի Երևան:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
433 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ