Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Հարցազրույց` երաժիշտ բարերար Սերոժ Ավոյանի հետ: Բաց նամակ ուղղված նրան:

Ani
Հեղինակ`
Ani
21:48, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Հարցազրույց` երաժիշտ բարերար Սերոժ Ավոյանի հետ: Բաց նամակ ուղղված նրան:

1. Հարգելի պարոն Ավոյան կասեք ինչաքան ժամանակ է, որ աջակցում եք մանկատան սաներին


     Արդեն 3ից 4 ամիս է ինչ աջակցում եմ երեխաներին


     2. Իսկ ինչպես սկսվեց Ձեր բարեգործական ծրագիրը ուղղված մանկատան սաներին


     Ես բազմիցս զբաղվել եմ բարեգործությամբ, և ստանալով առաջարկ մեծ սիրով որոշեցի աջակցել երեխաներին


     3. Իսկ Ձեր օգնությունը ուղված մանկատանը պարբերաբար են լինելու:


    

Այո իհարկե ես ինքս որոշել եմ, որ ամեն ամիս պարտադիր կերպով օգնեմ երեխաներին


    

4. Իսկ կա ինչ որ նախապայման որ որոշել եք ամեն ամիս աջակցել:


    
    

Շատ դժվար պահ էր երբ տեսազանգի միջոցով առաջին անգամ ընտանիքով նայեցինք թե ինչպես են ուրախանում երեխաները: Ես կինս և երեխաներս շատ էինք հուզվել և չէինք կարողանում զսպել մեր արցունքները: Անգամ հիմա Ձեզ հետ այս ամենից խոսելուց հուզվում և դժվարությամբ եմ խոսում:
     Տղաս 15 տարեկան է, Ամերիկայում նա 6 անգամ ունեցել է սրտի բարդ վիրահատություն: Իսկ ես 2 անգամ հիվանդացել եմ քաղցկեղով, և բժշկություն ստացել եմ իմ Աստծուց: Այդ իսկ պատճառով գիտեմ թե ինչ է հիվանդությունը և տկարությունը:
     Եվ Աստված սրտիս դրեց այս բարի գործը


    


     5. Իսկ մանկատան 30 ամյակին նվիրված ինչ եք պատրաստում անել


     Ես մանկատան սաներին գեղեցիկ մայկաներ եմ նվիրռլու իմ նկարով և իմ սրտի խոսքով


    

6. Քանի որ մեր հարցազրույցը հրապարակվել է մանկատան 30 ամյակին նվիրված միջոցառումից հետո, ինձ հետաքրքում է ինչու որոշեցիք տպագրել այս խոսքերը` ՔՈ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԻՄ ՓՈՔՐԻՆ


     Քիչ առաջ ասացի որ իմ օգնություն ուղցված երեխաներին յուրաքանչյուր ամիս է լինելու, այդ իսկ պատճառով որոշեցինք այդ խոսքերը տպագրել: Ես մեծ ցանկություն ունեմ, որ բոլորը համախմբվեն այս բարի գործի շուրժ:
    
    

7. Մեզ կներկայցնեք այն ուղերձը, որը հղել եք երեխանեին:

Իհարկե մես սիրով

Սիրելի երեխաներ,
     Մեր երկրում այսօր նշվում է, մանկատն 30- ամյակը որը մեզանում վերածվել է բացառապես մանուկներին ուրախացնելու տոնի: Ու ես, սիրելի մանուկներ, բոլորիդ շնորհավորում եմ հենց ձե՛ր լուսավոր ու պայծառ տոնի առթիվ:
     Բոլոր մեծերի ցանկությունն է, որ երեխաներն ապահով մանկություն ունենան ու ապրեն անհոգ կյանքով և հասնեն իրենց երազանքին:
     Ես` Սերոժ Ավոյանս էլ իմ հերթին անում եմ հնարավորը, որ հնաիավորինս չափով ուրախեցնեմ Ձեզ:
     Ես համոզված եմ, որ Ձեզանից յուրաքանչյուրն էլ սրտի խորքում ունի երազանք, որոնք իրականացնելու համար ես ջամք ու եռանդ չեմ խնայի:
     Եղեք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը: Իսկ մենք` մեծերս, կանենք ամեն ինչ, որպեսզի դուք բոլորդ լինեք լիարժեք պաշտպանված ու երջանիկ:
     Անհոգ մանկություն ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ:
    
    
    

8. Պարոն Ավոյան մանկատան տնօրենի և ողջ անձնակազմի անունից Ձեզ ուղղված բաց նամակ կա, կարող ենք այն հրապարակել Ձեր իսկ թուլտվությամբ


     Այո իհարկե ես ոչ մի խնդիր չեմ տեսնում:
     Մեծարգո պարոն Ավոյան, ինչ խոսք բառերն անզորու և շատ քիչ են Ձեր մարդ տեսակի մասին խոսելու, Ձեր կատարած աշխատանքը և նվիրվածությունը բնութագրելու և շնորհակալանքի խոսքեի ասելու համար: Թույլ թվեք մեր ողջ անձնակազմի անունից խորհին շնորհակալություն հայտնել Ձեզ այս բարի գործի, այս նվիրվածության և հոգատարության համար:
     Այցեր դեպի կենդանաբանական այգի, դպրոցական պայուսակներ, տաք հողաթափեր, քաղցրավենիքներ, տաք հագուստներ այս ամենը մեզ համար լոկ երազանք կլինեին եթե չլինեիք Դուք: Իսկ Ձեր նկարով մայկաներն իրոք հիասքանչ էին:
     Մեր մանկատան կողմից Դուք արժանացել եք շնորհակալագրի և անկնկալ նվերի, որ մենք հանձնել ենք Ձեր օգնականին:
     Այս բաց նամկով մեր ողջ անձնակազմի և մեր սաների անունից ցանկանում ենք Ձեզ մեկ խնդրանքով դիմել:
     Մեծարգո պարոն Ավոյան մեր մանկատանը քիչ չեն հաշմանդամ բայց խելացի և բանիմաց երեխաները որոնք սալյակին գամված լինելու պատճառով չեն կարողանում այցելել համակրցչային սենյակ: Մանկատան սիրելի բարեկամ խնդրում ենք Ձեզ նոյեմբեր ամսվա Ձեր աջակցության շրջանակներում մեզ տրամադրել համակրգիչ, հաշմանդամ երեխաների սենյակում զետեղելու համար:
     Կանխավ շնորհակալություն ենք հայտնում մեր խնդրանք հասկանլու և ըմբռնումով մոտենալու համար


    
     Անչափ շնորհակալ եմ, գովեստի խոսքերի, վստահության և գնահատանքի համար: Քանի որ բոլոր բարեգործությունները ես միայնակ եմ կատարեւմ իմ անձնկան միջոցներով չեմ կարող խոստանալ, որ համակարգիչը շատ շուտ կկարողանամ տրամդրել Ձեզ, բայց փոխարենը կարող եմ խոստանալ, որ մինչ նոյեմբեր ամսվա վերջ իմ հնարավորությունների սահմանում կգնեմ այն:
    
    
     9. Պարոն Ավոյան Ձեր օգնականը մեզ ասաց այն մասին, որ ամանորին ընդառաջ Դուք աննախադեպ մեծ միջոցառում եք ցանկանում իրականցնել, որը մեծ հնչեղություն կունենա և լայն արձագանք կգտնի: Կմանրամասնեք այդ ամենը,
    
     Չեմ ցանկանա բացել բոլոր փակագծերը, բայց կասեմ հետևյալը, քանի որ ես ինքնս իմ անձնական գումարներով եմ այդ ամենը անում և մեծ ցանկություն ունեմ այս բարի գործը մասայականացնելու, որոշել եմ ֆեյսբուք սոցիալական տիրույթում ուղիղ եթերով հանդես գալով կոչ անել իմ ընկերներին, ազգականներին և երկրպագուներին որպիսի նրանք էլ համախմբվեն և իրենց ներդրումն ունենան այս բարի գործին:
     Չկան մեծ կամ փոքր նվիրաբերություններ, պարզապես կա ցանկություն, որը միավորում է բոլորիս: Սա է լինելու ուղիղ եթերի իմ կարգախոսը:
     Ւսկ մանրամասները և միջոցառման ողջ ընթացքին կծանոթանաք երբ ժամանակը գա: Իսկ ուղիղ եթերի օրն ու ժամը նախապես կհայտնեմ: Դեռ այսքանը:
     Թույլ տվեք ավելացնեմ, որ ամանորին հիաշքներ լինում են, և իմ նպատակն է այդ հրաշքից անմասն չթողնեմ այդ հրաշք երեխաներին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1487 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ