Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Հայկական ալոեն, ալոե վերայից մոտ 220-% ով ավելի արդյունավետ է

21:31, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Հայկական ալոեն, ալոե վերայից մոտ 220-% ով ավելի արդյունավետ է

Շատերն են լսել ալոե վերայի մասին, որի հայրենիքը հարավային Ամերիկան է, մինչդեռ մարդկության պատմության մեջ, ալոե դեղաբույսը հայտնի է մեզ հին աֆրիկայից, Եգիպտոսից, որտեղ լայն կիրառում ուներ ալոեի 200-ից ավելի տեսակներից մեկ ուրիշը՝ հարյուրամյա ծառատիպ ալոեն:
     Այն ինչ հազարավոր տարիներ շարունակ գիտեյն ժողովրդական բուժամիջոցներով բուժող բժիշկները՝ այսօր արդեն ապացուցված է նաև ժամանակակից բժշկագիտության կողմից: Ալոեի հարյուրավոր տեսակների միջից ամենաարդյունավետը հենց հարյուրամյա ծառատիպ ալոեն է և իր օգտակար հատկություններով ու բաղադրիչներով, 220 տոկոսով անցնում է հանրահայտ ալոե վերայից:

Արմավիրի մարզի գայ գյուղում է գտնվում ալոեի լայնամասշտաբ աճեցմամբ և մշակմամբ զբաղվող, առաջին և միակ Հայաստանյան տնտեսությունը, որտեղ աճող բույսը նույնպես հարյուրամյա ալոեն է՝ հենց այն ալոեն որն ամենարդյունավետն է:

Բուժամիջոցներ և կոսմետիկ միջոցներ պատրաստելիս, կիրառում են ալոեի հասուն 3-5 տարեկան տերևները, որոնք էլ իրենց հերթին, ամենահարուստն են վիտամիններով ու ամենահագեցվածը նյութերով:
    
    

Ալոեի հաստ տերևները շատ հեշտությամբ կարելի է կիսել և դուրս բերել նրա ժելեն, իսկ փշերը կտրելով և քամելով՝ ստանալ 100 տոկոսանոց ալոեի մզվածքը։

Ներկայացնում ենք ալոեի օգտակար հատկությունները։

Ալոեի արտաքին կիրառման 9 օգուտները՝

1. Նվազեցնում է կնճիռները

2. Բուժում է պզուկներն ու էկզեման

3. Օգնում է խոցերի դեպքում

4. Բուժում է վերքերը

5. Թեթևացնում է արևայրուքը

6. Վերականգնում է մազերը և կարող է նվազեցնել ճաղատությունը

7. Խոնավեցնում է մաշկը

8. Նվազեցնում է մոծակի խայթոցի քորը

9. Անցկացնում է քերծվածքները։


     Ալոեի ներքին կիրառման օգուտները՝

1. Կարգավորում է արյան շաքարը

2. Ամրացնում է սիրտը

3. Խթանում է միզուղիների առողջությունը

4. Օգնում է մարսողությանը

5. Օգնում է ստամոքսի խանգարումների դեպքում

6. Բարելավում է լնդերի առողջությունը

7. Ամրացնում է իմունային համակարգը

8. Օգնում է քաղցկեղով հիվանդությունների դեպքում

9. Նվազեցնում է բորբոքումները։
    
     Ալոե վերայի և հարյուրամյա ալոեի համեմատական աղյուսյակը կարող եք գտնել տնտեսության ֆեյսբուքյան էջում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2488 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ