Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Խո՜հը…

10:23, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Խո՜հը…
    
    
    

-1-

Ես մենա՜կ չեմ՝

Ինձ հետ իմ Խո՜հն է

Ու գիշերվա աչքերը մո՜ւթ, խաբեբա,

Է՜հ, մտածում եմ կարդացողն ո՞վ է

Այս ո՜ւշ ժամին գիշերվա…


    

***

Անծանոթ մի դո՜ւռ է թակում Խոհս,

Ո՞ւմ է որոնում, ի՜նքս էլ չգիտեմ,

Կարծես դժո՜խք է ինձ հետ անցնող օրը-

Ուզում է ինձնից մի կերպ ազատվել:


    

***

Թե ո՞վ է հեծնել Խոհիս գավակին

Եվ ո՞ւր է քշում այս ժամին մթար,

… Կարծես թե մո՜ւթն է գրկած զավակին

Փախչո՜ւմ է, հեռանո՜ւմ ինձնից քայլ առ քայլ:


    

***

Վազում եմ Խոհիս ստվերի հետքով,

Չե՛մ ուզում ետ ընկնել նրանից,

Մթա՜նն եմ բռնում հոգնած ձեռքերով-

Փորձում եմ կառչե՜լ սեփական Խոհից:


    

***

Խոհիս նորածին մարմինը գրկա՜ծ

Դառնացած կո՜ւրծքս եմ փորձում տաքացնել,

Գիշերվա ձայնով թա՜նձր մի հառաչ

Փորձում է Խոհս ինձանից խլել:


    

***

Կրծքիս, շոյո՜ւմ եմ գլուխը Խոհիս,

Ուզում եմ գիշերը երկարի այնքա՜ն,

Որ մինչ լուսաբաց փոքրիկ իմ Խոհից

Ծնվի լիարժեք պատասխան…


    

-2-

Տո՜ղն է դիմադրում Խոհին թե՞ Խոհը տողին,

Աչքերս հոգնե՜լ են, մտքե՜րս են հոգնել,

Խոհս էլ չի՛ ուզում ենթարկվել թղթին՝

Ուրի՜շ տողերի արանքում պառկել…


    

***

Խո՜հս՝ այլանադակ մի խանդո՜տ տիպար,

Կպե՜լ է ինձնից ու պո՛կ չի գալիս,

Թե ի՞նչ է ուզում կյանքից իմ դաժան

(Ասա՛ դե Խո՜հ ես, տե՛ղդ վեր ընկիր…)


    

***

Միթե՞ չե՛ս տեսնում, խառնո՜ւմ ես մտքերս

Ճակատագրի ժլա՜տ ձեռքերը բռնած,

Քո խանդի ահից նույնի՛սկ երազներս

Դանդա՜ղ մահանում են աչքերիս առաջ:


    

***

Ո՞վ է աշխարհում տեսել նման բան,

Որ աչքիդ առաջ մա՜հը մահանա՛,

Մահը մահանա՞ - ասել կուզի կյա՜նք,

Խոհս ծիծաղո՜ւմ է ու չի՛ ենթարկվում

թղթին անկենդան:


    

***

Ապրե՜լ է ուզում, աստղերի՜ն նայել,

Գաղտնի՜ փսփսալ Լուսնի ականջին,

Ասե՜նք, դե Խո՜հ է, Խոհից ի՞նչ սպասել՝

Չի համակերպվում տողին ու հանգին:


    

***

Թղթի վրա է Խոհի գերեզմանը

«Աստ հանգչի մի Խոհ, Ծնավ…ու … մեռավ…»

Գուցե՞ այդպես է աշխարհի բանը՝

Մեռնո՜ւմ է Խոհը թե որ ի՜ր մասին

Ուրի՜շն իմացավ…


    

***

Ու մի՜նչ առավոտ ուղե՛ղս է լափում,

Հոգնա՜ծ ու տանջված փլվում տողերիս,

… Ու մի նոր Բա՜ն է Խոհիցս ծնվում

… Ու մի նոր ցա՜վ է ընկնում իմ ձեռքից…


    

.


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2273 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ