Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Բոլոր լավ կրեմները պահպանվում են միայն սառնարաններում. ճշմարտություն կոսմետիկ միջոցների մասին

19:33, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Բոլոր լավ կրեմները պահպանվում են միայն սառնարաններում. ճշմարտություն կոսմետիկ միջոցների մասին

Մենք միշտ և ամենուրեք տեսնում ենք, որ օգտագործվող կրեմների մեծ մասը պահպանվում են առանց սառնարանի և իրենց տեսքը չեն կորցնում, անգամ շոգ եղանակներին: Այդ ամենը վկայում է տվյալ կրեմներում պարունակվող արմավենու յուղի և միայն բարձր ջերմաստճաններում հալվող այլ նյութերի առկայության մասին, որոնց միջոցով, ցանկացած քսուկ իր ապրանքային տեսքը պահում է շատ երկար, ունի պահպանման մեծ ժամկետ, դժվար է փչանում: Այս հատկանիշներն արտադրողներին և վաճառողներին հնարավորություն են տալիս, ապրանքը տեղափոխել հեռու տարածքներ, երկար պահել չսառեցվող պահեստներում և առանց օդափոխության, այդ ամենից հետո էլ, ապրանքը երկար պահել խանութների տաղավարներին դրված և հասցնել գնորդներին, առանց ապրանքի կորուստ և վնաս ունենալու:
    
     Այս ամենը արտադրողերի և վաճառողների համար շատ հարմար է, սակայն գնորդների համար՝ ապրանքը դարձնում է անօգուտ, անիմաստ և անարդունավետ:
    
    

Իրականում բոլորս գիտենք, որ մարդկային մարմնի բնական ջերմաստիճանը՝ 36.6 աստիճան ցելսիուսն է, հետևաբար բնական է նաև այն, որ մարդու օրգանիզմի կողմից լավագույն կերպով յուրացվում են միայն այն քսուկները, որոնք մաշկի մակերեսին տարածվելիս, հալվում են ու ներծծվում: Այսքանից կարելի է անել այս պարզ ու հասարակ հետևությունը, որ լավագույն կրեմները 36.6 աստիճան ջերմաստիճանին մոտ պայմաններում հալվում են, ինչը փաստում է, որ հատկապես տաք եղանակային պայմաններում, դրսում, ինչպես նաև տանը՝ ջեռուցվող սենյակներում, բոլոր լավ կրեմները հալվում են, թթվում և դառնում անպիատն, որից խոսափելու համար՝ դրանք պարտադիր պետք է պահվեն սառնարաններում: Այսքանից կարելի է սահմանել՝ լավագույն կրեմներն երկարատև պահպանման ժամկետ չե՜ն ունենում և պահպանվում են միայն սառնարաններում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2961 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ