Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում. ԵԱՏՄ շուկայում շարժ չկա. «Ժողովուրդ»

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
15:32, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում. ԵԱՏՄ շուկայում շարժ չկա. «Ժողովուրդ»
     Սիգարետի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուհահեռ` աճում է նաեւ արտահանումը: Միայն թե ծխախոտը հիմնականում արտահանվում է ոչ թե ԵԱՏՄ երկրներ, այլ արեւելք: Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը Իրաքն է: Այս տարի աճել են ՀՀ-ից Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ սիգարետի արտահանման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Ճապոնիա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 219 հազար 300 դոլարի: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներին, ապա Բելառուս, Ղազախստան եւ Ղըղզստան ոչ անցած ու ոչ էլ այս տարի ոչ մի հատիկ սիգարետ չի արտահանվել, միայն ռուսական շուկան է այսօր ընդունում հայկական արտադրատեսակը, այն էլ ցուցանիշները գնալով նվազում են: Եթե անցած տարի Հայաստանից դեպի ՌԴ արտահանվել էր 2 մլն 10 հազար 700 դոլարի սիգարետ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 75 հազար 600 դոլար»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում
Աղբյուրը` https://shabat.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1929 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ