Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

11.11.17թ. Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

12:31, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
11.11.17թ. Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

Նոյեմբերի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծի այգում: Ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը և Հարություն Կարապողոսյանը: Դեռևս 2013թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգված հանգստի գոտին ծառատունկի ընթացքում համալրվել է նոր տնկիներով:

«Բոլորն են հիշում, որ այս այգու տարածքում ուզում էին բազմաբնակարան շենք կառուցել, և քաղաքապետարանի կողմից արգելվեց այդ կառուցապատումն ու մենք կարողացանք հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգել և հանձնել մեր բնակիչներին: Բարեկարգման ծրագրից հետո շարունակաբար հետևողական աշխատանքներ են տարվել ու տարվում այգու պահպանման և այն նոր ծառերով համալրելու ուղղությամբ: Մասնավորապես, այս ծառատունկի շրջանակում միայն այստեղ շուրջ 800 ծառ կտնկվի: Եվ ընդհանրապես, մենք հետևողականորեն շարունակելու ենք ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման ուղղությամբ աշխատանքները, որի շրջանակում առաջիկա տարիներին նախատեսում ենք իրականացնել ինչպես նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքներ, այնպես էլ շարունակել դեռևս չբարեկարգված հանգստի գոտիների վերականգնման աշխատանքները» , - նշել է քաղաքապետը:
     Հարկ է նշել, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված հատևողական աշխատանքների շնորհիվ ավելի քան 35 հեկտարով ավելացել են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները՝ այն հասցնելով 862 հեկտարի: Ի դեպ, այս ծավալի շուրջ 215 հեկտարը զբոսայգիներ և պուրակներ են, որոնց գերակշիռ մասը հիմնովին բարեկարգվել կամ նոր է ստեղծվել՝ համալրվելով ինչպես նոր ծառերով ու թփերով, այնպես էլ քաղաքացիների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ գույքով և հարմարություններով:
     «Վերջին մի քանի տարիներին մենք ծրագրային հստակ քաղաքականություն ենք իրականացնում մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, և համաքաղաքային այս ծառատունկերի կազմակերպումը ևս այդ համատեքստում է: Բացի այդ, ինչպես գիտեք, վերջին տարիներին բոլոր այդ ծառատունկերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում, ինչն իր հերթին մեծապես նպաստել է, որ տնկված ծառերի կպչողականությունը բարձր լինի: Սրան զուգահեռ, բնականաբար, նաև ոռոգման ցանցն ենք տարեց տարի ընդլայնում: Արդյունքներն, իհարկե, գոհացուցիչ են ինչպես կանաչ տարածքների ավելացման, այնպես էլ կպչողականության ապահովման առումով, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք, և առաջիկա 5 տարիների ընթացքում ևս մայրաքաղաքի կանաչ գոտիների ավելացումը մեզ համար լինելու է օրակարգային խնդիր և ամենօրյա աշխատանք» , - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ տարեկան ծրագրերով աշխատանքներ են սկսվել նաև մայրաքաղաքի դպրոցների և մանկապարտեզների բակային ու հարակից տարածքների կանաչապատման և խնամքի ուղղությամբ: Ըստ այդմ, ընթացիկ տարում արդեն իսկ ավելի քան 40 կրթական հաստատություն ապահովվել է ոռոգման ցանցով:
     Առանձնակի կարևորելով համաքաղաքային ծառատունկերին ու շաբաթօրյակներին երևանցիների ակտիվ մասնակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր հերթական անգամ իրենց մասնակցությամբ ապացուցում են, որ Երևանը բոլորի մեծ տունն է և, որ յուրաքանչյուրը միշտ պատրաստ է իր լուման ունենալու այդ մեծ տան բարեկարգման և զարգացման գործում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
191 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ