Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ԲՀԿ-ի տապալումը Շիրակի մարզում

Khachik
Հեղինակ`
Khachik
15:59, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
ԲՀԿ-ի տապալումը Շիրակի մարզում

Անիի տարածաշրջանի 17 համայնքները միավորող խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու ԲՀԿ-ն առաջադրել էր գործարար Հրաչյա Աճեմյանին, ով Մարալիկում հայնտի է, որպես իշխանությանը ծառայող մի գործարար: Այս թեկնածուն ժամանակ առ ժամանակ օգտագործելով իր բիզնեսն ու լծակներն առիթը բաց չի թողնում ինքնամատուցվել, քաղաքական PR-ներ նվիրել նախագահներին, վարչապետերին, ովքեր իրեն այցերի օրն են տեսնում և շատ արագ մոռանում են սրա դեմքն էլ, անունն էլ, կերպարն էլ:

Իսկ Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու ԲՀԿ-ն առաջադրել էր Կարեն Սերգոյանին, սա էլ իրենց տարածաշրջանում հայտնի է որպես անգրագետ, անդեմ, գազի տեսուչ Կարենը և Ծառուկյանի փողերը ուտող, ժողովրդին քցող Կարենը:

Սա ԲՀԿ-ի ողբերգության «այզբերգի» երևացող հատվածն է: Ո՞ւմ վրա էր ԲՀԿ-ն հույսը դրել այս մարզում, ահա այստեղ է ամենահետաքրքիրը:

Հայտնի «ընդդիմադիր» ԲՀԿ-ում 2015թ-ին, երբ «ընդմիշտ» փակվեցին կուսակցության առաջնորդի քաղաքական էջը և դռները, 2017-ի խորհրադարանական ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական քամիների և հաշվարկների արդյունքով և հետևանքով նկատվեց Բարգավաճի և երբեմնի ղեկավարի փակված էջերի և դռների կամաց-կամաց բացվելը, որի արդյունքում էլ այստեղ հանգրվանեցին մի շարք հնացած, մերժված, լքված, այլևս օգտագործման համար ոչ պիտանի քաղաքական երբեմնի «դեմքերը»:

Ո՞վքեր են նրանք, ներկայացնում ենստորև.

Մուշեղ Սաղաթելյան (միլիցիա, կալանավոր ծեծող, բանդապետ), այս մարդն ազատամարտիկի անվան տակ հետպատերազմյան շրջանում ունենալով Վազգեն Սարգսյանի հովանավորությունն, իր անգրագետ կերպարով կարողացավ հասնել մինչև Շիրակի մարզային վարչության պետի աթոռին և պաշտոնի շնորհիվ ամբողջ Շիրակի մարզը ՝ բոլոր կառույցներով իր բռի մեջ էր պահում, բոլորը հիշում են, թե ինչ այլանդակություններ էր իրեն թույլ տալիս միլիցի Մուշեղը, ով իրեն կոչում էր թիվ 1 տղեն ու դեմքը Շիրակի մարզում: Եվ այնքան ժամանակ հալածաց ու վախի մթնոլորտում պահեց Շիրակի մարզը, մինչև որոշեցին, որ սա իր միսիան կատարել է և շիրակցիներին պետք է ազատություն տալ և սրանից ազատել մարզը՝ տանելով Երևան և այս «կրթված» , «գրագետ» , «հերոս» , «տղուն» կարգեցին Հայաստանի թիվ 1 բանտապետ: Քանի որ սա երես առնող տեսակներից էր, շատ չափերն անցնելուց հետո հայտնվեց կալանավորների կողքին, կալանավորի կարգավիճակում: Կալանավայրից դուրս գալուց հետո թռավ Լևոն Տեր-Պետրոսյանի գիրկը, փորձեց ինքնահաստատվել ընդդիմադիր դաշտում, մինչև այստեղ էլ հասկացան սրա անպիտան և խառնակիչ տեսակը ձեռքերը լվացրեցին սրանից:

Դե, քանի որ ինքը թռիչքների ոլորտում փորձառու տղա է, վերջին թռիչքը կիսաընդդիմադիր Բարգավաճի նախագահի՝ Ծառուկյանի գլխին էր, որտեղ հարմարավետ հանգրվանեց:

Վարդևան Գրիգորյան (Ապարիկ՝ մասնագիտությունը խումարբազ, սիրած առարկան՝ դուշաշով զառեր), այս մարդը մի ոտը ներսից Բարգավաճի դռան հետևը թողած, մյուս ոտով տարբեր քաղաքական, կուսակցական դռներ ընկած, անձնական ողբերգության հաշվին քաղաքականություն և ԲՀԿ սողոսկած քաղաքական «դեմք» է:

Այս անգրագետ, անմեղսունակ լիժիստն իր անմեղսունակ կերպարով խաբեբայությամբ ու ստով քաղաքում ավելի շատ հայտնի է որպես խաղամոլ Ապարիկ կամ լիժիստ Ապարիկ, կարողացավ 1999թ դառնալ ԱԺ պատգամավոր: Գյումրի քաղաքին ոչ մի կերպ պիտանի չեղավ, փոխարենը խումարբազի հոգեբանությամբ ու հնարքներով կարողացավ մանկավարժական ինստիտուտի նախկի ռեկտորի ոտքերի տակ օճառ դնելով հասնել ռեկտորի աթոռին: Դե, խումարբազի հոտառությունն էս մարդու պարագայում իրեն արդարացրել է, փողի հոտը հեռվից է առնում: Երկար տարիներ մանկավարժական ինստիտուտը կառավարելու ընթացքում մի քանի միլիոն դոլարանոց ԳԷՍ-եր հետ գցեց, մեծ առանձնատուն Գյումրիում, բնակարաներ Երևանում, Եվրոպայում, կարողացավ բիզնեսներ հիմնել Եվրոպաներում, երեք գազալցակայաններ Շիրակի մարզում, երկուսը՝ Գյումրիում, մեկը՝ Մարալիկի ճանապարհին: Ինստիտուտում էլ տիրում էր համատարած թալան, շուկայական հարաբերություններ, թայֆաբազություն և այս ամենի արդյունքը մտնում էր ռեկտորի գրպանը, ով և հասցրեց միլիոնավոր դոլարների կարողություն հետ գցել: Եվ այս ամենը նա արեց և մարսեց շնորհիվ ԲՀԿ-ի: 2015թ Բարգավաճի հայտնի խեղկատակությունից հետո, երբ Ապարիկը հայտնվել էր քաղաքական լուսանցքում, փորձում էր հանգրվանել ՀՀԿ-ի հովանու ներքո: ՀՀԿ-ն ճիշտ ժամանակին բռնեց Ապարիկի պոչը և ոչ միայն չթողեց մտնել իրենց հովանու տակ, այլ նաև մի լավ ապտակ տվեց՝ դուրս շպրտելով ինստիտուտից: Քաղաքական փոթորիկում իր տեղը չգտած ու անտերության մատնված այս մարդը նորից թակեց Բարգավաճի կիսափակ դուռը՝ հիշեցնելով, որ գնալուց առաջ ոտքի մեկը թողել էր այստեղ: Դե, Բարգավաճում էլ ինչպես հասկանում ենք, այս տեսակ կերպարներին իրենց գլխի վրա տեղ են տալիս: Դրան հաջորդեց 2016թ ՏԻՄ ընտրությունները, որտեղ Ապարիկը գլխով մտավ այդ թեմայի մեջ: Եվ այս անփառունակ ճանապարհն անցած մարդուն նույնիսկ չկանգնեցրեց սեփական երեխայի մինչ օրս անհասկանալի հանգամանքներում մահը: Որն, ի դեպ, Գյումրիում ակտիվ շրջանառվում է, որ տղայի մահը հոր վզին է: Այս ամենից հետո տանուլ տված, թավանը չփակված խումարբազի հոգեբանությամբ երեխայի մահը որպես դրոշակ ձեռքին շահարկեց ընտրություններին՝ խղճահարության ֆոնին կարողացավ սողոսկել ԱԺ և հասնել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնին:

Ի դեպ, էս մարդը այնքան էր գրավված մանկավարժականի հնարավորություններով, որ հասել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնին տարբեր հնարքներ ու ակցիաներ է իրականացնում ներկայիս ռեկտորի դեմ, հույս ունենալով, որ մի օր հետ կվերադարձնի այս ընթացքում ոչ դեպի իրեն հոսած գումարները: Նաև վերջերս Գյումրիում շրջանառվում է, որ Ապարիկի մութ քայլերի համար Երևանում «Քեթրինի» Միհրանի թեկնազորը ծեծի է ենթարկել նաև ավագ որդուն: Այս մարդու մոտ փողը առավել է, քան սեփական որդիները:

Վարդան Ղուկասյան (Վարդանիկ), էս էլ սուտ խելառ է ձևացել, վանքի հավերն է ուտում: Սա էլ Ապարիկին չի զիջում իր որակներով և պատրաստ է զոհաբերել սեփական երեխաներին հանուն փողի և աթոռի: Ասվածը վերահաստատելու համար հիշեցնենք մի քանի դեպք: Մի քանի տարի առաջ եղբոր աղջկա անհասկանալի մահը, 2012թ ԱԺ ընտրությունների քարոզարշավի օրերին աղջկա փեսացուի առեղծավածային սպանությունը: Գյումրիում շրջանառվում էր, որ երկու դեպքերի հեղինակներն էլ իրենք են: 2013թ քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի (կրիմինալ Մարտունիկի) մտերիմ շրջապատից Շեկոյի սպանությունը, որը իրականացնողը եղբոր որդին էր և այժմ դատապարտված է 18 տարով ազատազրկմամբ, իսկ որդու՝ Սպարտակի հանցանքներն անթիվ, անհամար են, դրանք հիշատակելու համար շատ երկար ժամանակ կպահանջվի:

Բավական չէ գժի թղթով Վարդանիկը բանակից ազատվել է, գժի, խեղկատակի կերպարով քաղաքական դաշտում դռնեդուռընկնելու հսակայան փորձ ունի: Ժամանակին Վազգեն Սարգսյանի ոտի տակից փախավ, ընկավ Քոչարյանի ձեռքը, Քոչարյանից քամեց այն ամենն, ինչը հնարավոր չէր պատկերացնել, Քոչարյանի վրա համագործակցեց «Օրինած երկիր» կուսակցության և Արթուր Բաղդասարյանի հետ, ընդհուպ ամեն րոպե սպասվում էր կուսակցություն մտնելու մասին լուրը: Հետո թռավ Սերժ Սարգսյանի գիրկը, ով բռնելով ականջից հանրապետականացրեց, թույլ չտալով Քոչարյանի և Արթուր Բաղդասարյանի սխալը՝ իրեն «կույսի» կարգավիճակում թողնելով: Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելելով՝ շարունակեց թալանել Գյումրին և քաղաքինվերջնականապես կպցրեց կրիմինալ ու արնախում քաղաքի պիտակը, թե ինչ սպանություններ ու հանցագործություններ իրեն թույլ տվեց սրա գերդաստանը Գյումրիում անգիր գիտեն: Այս ընթացքում նախագահից թռնելովհասցրեց կամաց-կամաց Հովիկ Աբրահամյանի շվաքում տեղավորվել, ով չկարողացավ փրկել նրան՝ նախագահը Վարդանիկին շպրտեց ոչ միայն քաղաքապետարանից, հանրապետականի մարզային կառույցի ղեկավարի աթոռից, այլև քաղաքական դաշտից ամբողջապես: Բայց քանի որ այս ծաղրածուն «վիզումչիկ» տեսակներից է, կարողացավ թռիչք կատարել և հայտնվել Ծառուկյանի գլխին:

Ահա այս «հզոր» կենսագրությամբ, մարզին և քաղաքին «պիտանի» տղերքն էլ լծվեցին Շիրակը կրկին բարգավաճացնելու գործին: Քարոզարշավին ամեն մեկը սեփական փչացած ու անպետք փորձով փորձեցին շիրակցիներին շեղել ու համոզել, որ ամենալավը Բարգավաճն է, բայց ուզում էին անել ամենալավը, ստացվեց՝ ինչպես միշտ, խայտառակ պարտություն: Եվ սա եղավ իրենց քննություն Ծառուկյանի մոտ, որ եթե Ծառուկյանը փողի մեշոկների բերանը քիչ է բացում՝ այսքան էլ հազիվ:
     Շարունակելի...
     Խաչիկ Սուքիասյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1436 | 2 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
maro sais
maro sais 16:55, 11.11.2017
glxaker vardanikn u ira axchik@ kandezin Kareni tun@
maro sais
maro sais 16:56, 11.11.2017
IRANK ANIZVAZ EJIN ED XEXJ TXU VRA TAPVEZ