Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

«Երևանի քաղաքապետարանն առանձնակի է կարևորում երիտասարդների մասնակցությունն ու ներգրավվածությունը մայրաքաղաքի կառավարման գործում». Տարոն Մարգարյան

15:15, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
«Երևանի քաղաքապետարանն առանձնակի է կարևորում երիտասարդների մասնակցությունն ու ներգրավվածությունը մայրաքաղաքի կառավարման գործում». Տարոն Մարգարյան

Սիրելի՛ երիտասարդներ,

սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այն, որ հենց երիտասարդությունն է ցանկացած հասարակության շարժիչ ուժը, անհերքելի փաստ է և ապացուցման կարիք, հաստա՛տ, չունի: Նոր գաղափարներն ու դրանք կյանքի կոչելու համարձակ լուծումները մշտապես եղել և մնում են երիտասարդության կենսակերպի և գործունեության բացառիկ առանձնահատկությունը: Ու նաև հենց ա՛յս առանձնահատկության շնորհիվ է, որ արագ զարգացող աշխարհում ավելի ու ավելի շատ է կարևորվում երիտասարդների ներգրավվածությունը պետությունների կայացման, զարգացման ու հզորացման գործում:
     Անշուշտ, բացառություն չէ նաև մեր երկիրը և ուրախությամբ պետք է փաստենք, որ թե՛ տնտեսության տարբեր ճյուղերում և թե՛ կառավարման տարբեր օղակներում շարունակաբար ավելանում է երիտասարդների ներգրավվածությունը, ինչն իր հերթին նպաստում է մեր երկրի կայուն զարգացմանն ու առաջընթացին: Երևանի քաղաքապետարանը ևս առանձնակի կարևորում է երիտասարդների մասնակցությունն ու ներգրավվածությունը մայրաքաղաքի կառավարման գործում, և հետզհետե ավելի ու ավելի շատ հարթակներ են ձևավորվում մասնակցային այդ գործընթացն ավելի առարկայական և շոշափելի դարձնելու, ինչպես նաև երիտասարդների նորարարական գաղափարներն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Մաղթում եմ անկոտրում կամք և անսպառ եռանդ ձեր նոր գաղափարներն ու մտահղացումներն իրականացնելու ճանապարհին՝ մտայնությամբ, որ ձեր նպաստն եք բերում սեփական երկրի զարգացման ու հզորացման գործում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
305 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ