Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Հայկական ալոեն շաբաթ և կիրակի օրերին կգնեք անմիջապես արտադրողի ձեռքերից

02:47, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Հայկական ալոեն շաբաթ և կիրակի օրերին կգնեք անմիջապես արտադրողի ձեռքերից
     Հայաստանում 1-ին և դեռևս միակ ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ զբաղվող տնտեսությունում ընթանում են ձմեռային ռեժիմի անցման հետ կապված աշխատանքները, սակայն դա չի խանգարի, որպեսզի տնտեսության հիմնադիր ղեկավար Կարապետ Ավագյանը, առաջիկա շաբաթ և կիրակի օրերին գտնվի Արաբկիրի Կասյան փողոցում գործող գյուղմթերքների տոնավաճառում և անձամբ ներկայացնի իր արտադրանքը:
     Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ տարբեր տարիքի և մեծության ալոե բույսերի, հասուն ալոեի տերևների, մանրամեծածախ վաճառքը շարունակվում է և նա դեմ չէ նաև իր գիտելիքները կիսելու հետ ու մեծ սիրով և պատրաստակամությամբ, կհամագործակցի այն անձնանց հետ, ովքեր նույնպես կհամարձակվեն մնանատիպ տնտեսություն հիմնել:
    
     Հիշեցնենք, որ ալոե դեղաբույսի տնտեսությունը համագործակցում է նաև անվանի Հալեպ խանութների ցանցի հետ և տնտեսության արտադրած ալոեի տերևներն ու 100 տոկոսանոց ալոեի հյութը՝ քամվածքը, մենք բոլորս կարող ենք գտնել նաև Հալեպ խանութներում:
    
     «Ալոեի 1 լիտր 100 տոկոսանոց քամվածքի համար, սահմանվել է 6000 դրամ սակագին: Հյութը վաճառվում է 0.5 և 0.25 լիտր ծավալ ունեցող տարրաներով, որոնք համապատասխանաբար արժեն 3000 և 1500 դրամ: Իսկ ալոե դեղաբուսի հասուն տերևների 1 կիլոգրամի սակագինը 3000 դրամ է:
     3000 դրամից ավելի ապրանք պատվիրողների համար՝ գործում է նաև անվճար առաքման ծառայությունը: Մանրամասներին ծանոթանալու և պատվերների համար` զանգահարեք 094-991-295 ԿԱՄ 091-991-295», -հավելեց Կարապետ Ավագյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3924 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ