Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Մի՞թե դուք ձեզ լավ եք զգում պարոն նախագահ, վարչապետ, մի՞թե սրա համար եք այդ աթոռներին, որ մարդիկ այս վիճակում լինեն, որ ոչ մի քաղաքացի գոհ չլինի իր ղեկավարներից

23:45, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Մի՞թե դուք ձեզ լավ եք զգում պարոն նախագահ, վարչապետ, մի՞թե սրա համար եք այդ աթոռներին, որ մարդիկ այս վիճակում լինեն, որ ոչ մի քաղաքացի գոհ չլինի իր ղեկավարներից
     Չէ, բայց եկեք խոստովանենք, որ մեր երկրում մարդիկ չեն կարողանում հանգստանալ, կյանքը վայելել, անհոգ լինել։ Պետությունը այն վիճակը չի տվել մարդկանց, որ կարողանան անհոգ լինել։ Մեծամասնությունը այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ հազիվ ապրելուն է հերիքում, ուրիշ ոչ մի բանի, մարդիկ չեն կարողանում իրենց մի քիչ լավ զգալ այնքան քիչ գումար են ստանում, ու այնքան թանկացումներ են լինում, որ հնարավոր չի լինում ապրել այդ պայմաններում։ Մի՞թե դուք ձեզ լավ եք զգում պարոն նախագահ, վարչապետ, մի՞թե սրա համար եք այդ աթոռներին, որ մարդիկ այս վիճակում լինեն, որ ոչ մի քաղաքացի գոհ չլինի իր ղեկավարներից, որ թանկացումները ու խնդիրները մարդկանց կյանքը լցնեն, այլ ոչ թե երջանկությունը, մի՞թե դա է ձեր արած աշխատանքի արդյունքը։ Ունեք շրջապատ, մարդիկ՝ որոնց բոլորին ապահով ու լավ կյանք եք տվել, պաշտոն եք տվել, որ նրանք էլ իրենց հերթին են վատը դարձնում ժողովրդի վիճակը։ Ու՞մ եմ ինչ ասում, երբ գլուխներդ դնում եք բարձին հավանաբար չեք էլ զգում ձեր էությունը, որովհետև այդտեղ ոչինչ չի մնացել մարդկային, ենթականեր են մնացել, ովքեր իրենք էլ ղեկավարվող են․․․
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1766 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ