Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ինչո՞ւ ենք հայերս այսօր էլ ջուրն Աստծո պարգև համարում, կամ առ այն, որ «երեկ լավ էր քանց վուր էսօր»

20:22, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Ինչո՞ւ ենք հայերս այսօր էլ ջուրն Աստծո պարգև համարում, կամ առ այն, որ «երեկ լավ էր քանց վուր էսօր»

Քանի որ Պարսկաստանի տիրապետության ներքո գտնվող Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններում ոռոգման ջուրը հողին համարժեք կենսական անհրաժեշտություն է եղել, այդ իսկ պատճառով խանական կառավարչությունը կարևոր խնդիր է համարել նոր ջրանցքների կառուցումը և հների նորոգումը, որովհետև արհեստական ոռոգմամբ էր պայմանավորված բերքի քանակը (հարկ-ռենտան գանձվել է ոչ թե ըստ մշակվող տարածությունների, այլ ստացված բերքի քանակի):


     Ոռոգման ջրերը երկու կարգի են բաժանվել՝ բնական և արհեստական: Արհեստականին ժողովուրդը «հանած ջուր» անունն է տվել: Բնական են համարվել լճերի, գետերի, առվակների, աղբյուրների ջրերը, ինչպես նաև անձրևաջրերը: «Հանած ջրեր» -ի կարգին են դասվել արհեստական ջրամբարների՝ քյարեզների (ջրհորների), ջրանցքների և ոռոգման այլ կառույցների միջոցով ստացվող ջրերը:

Ջրերը նման կարգերի բաժանելն իրավական առումով կարևոր նշանակություն է ունեցել:
     Շահնշահերի Իրանում բնատուր ջուրը Աստծո պարգև է համարվել ու օրենքով ամրագրվել է (ահա թե ինչու ենք հայերս այսօր էլ ջուրն «Աստծո պարգև» անվանում) ու, բնատուր ջուրը, որպես այդպիսին, համարվել է տվյալ գետի կամ լճի ջրով ոռոգվող տարածքի ամբողջ բնակչության սեփականությունը: Իսկ «հանած ջուր» -ը կարող էր լինել ինչպես մեկ անձի, այնպես էլ քաղաքային կամ գյուղական համայնքի մասնավոր սեփականությունը:
    
Քյարեզների ջուրը կարող էր պատկանել այն անձանց կամ համայնքներին, որոնք իրենց միջոցներով փորել էին դրանք: Ջրանցքներն ու առուները նույնպես կարող էին պատկանել առանձին համայնքների կամ համայնքների խմբի ու առանձին անձանց:

Պարսկահայաստանում յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ բնատուր ջրից օգտվելու իրավունք է ունեցել, եթե իր հողամասը գտնվել է տվյալ ջրով ոռոգվող տարածքում: Ջրօգտագործման իրավունքն ուղիղ համեմատական է եղել հողակտորի չափին: Երևանի խանությունում այդ իրավունքը սահմանվել է՝ ելնելով տվյալ շրջանի կամ համայնքի ծխերի թվից:

Ջրի նկատմամբ մարդու իրավունքը եղել է բացարձակ, սրբազան, նվիրական ու ոչնչով չսահմանափակվող: Ջրի նկատմամբ իրավունքը նույնիսկ սահմանափակել է հողատիրության իրավունքը, այսինքն հողատիրության իրավունքից գերակա է եղել: Ոչ ոք, լիներ դա համայնք կամ մասնավոր անձ, իրավունք չուներ կտրել ջրի ճանապարհը, իսկ ջրի ճանապարհ տրամադրելու դիմաց դրամական հատուցում պահանջելու իրավունք չուներ: Որոշ դեպքերում, եթե այն հողակտորը, որտեղով անցնելու էր առուն կամ ջրանցքը, շատ թանկ է եղել այդ հողակտորի տիրոջ համար ու նա չի ցանկացել, որ առուն այդ հողակտորի միջով անցնի, ապա պարտավոր է եղել ջրին շրջանցիկ ճանապարհ տալ, բայց մերժելու իրավունք չի ունեցել:

Քանի որ առուներն ու ջրանցքները ջուր են մատակարարել համայնքի բոլոր անդամներին, ապա վերջիններս պարտավոր են եղել դրանց պահպանման համար աշխատանք կատարել և միջոցներ տրամադրել: Ջրանցքներ կառուցելիս կամ վերանորոգելիս կոռային աշխատանք է կիրառվել, և այդ աշխատանքին մասնակցել է տվյալ վայրի բնակչության մեծ մասը:

Ջրօգտագործումը կանոնավորելու համար հատուկ պաշտոնյաներ (միրաբ) են նշանակվել: Նրանց հսկողության ներքո են եղել ամբողջ մահալի ջրերը: Նրանց պարտականությունն է եղել՝ հսկել, որ գյուղական տարբեր համայնքների միջև ջուրը հնարավորին հավասար բաժանվի, միջոցներ ձեռնարկել ջրգողության, ջրի հերթի խախտումների դեմ: Նրանց էր վերապահված առուների, ջրանցքների մաքրման աշխատանքը, ջրօգտագործմանն առնչվող վեճերի կարգավորումը:

Գյուղերում ջրաբաժանության գործի պատասխանատուներին «ջուվար» են անվանել: Նրանք ենթարկվել են միրաբներին: Ջուվարները պետք է հոգային ջրի պահպանման մասին՝ հատկապես ակունքներում, հերթով բաշխեին ջուրն ու հսկեին հերթի պահպանումը: Մեծ գյուղերում ջուվարներն ունեցել են օգնականներ (կարաջուվար): Միրաբներին ու ջուվարներին վարձատրել է համայնքի բնակչությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2826 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ