Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

17:13, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանում համաժողովի անցկացումը ՝ համոզմունք հայտնելով, որ դրա շրջանակում կազմակերպվող քննարկումները կարևոր հարթակ կհանդիսանան կարծիքների փոխանակման համար:

«Երևանի քաղաքապետարանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի հետ համագործակցությունը, և մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ մենք բաց և պատրաստակամ ենք Կոնգրեսի հետ համատեղ հստակ ծրագրերի իրականացման համար: Ինչպես գիտեք, հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական է: Նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակը և այդ համատեքստում Եվրոպայի խորհրդի կոնգրեսին առաջարկելու ենք 2018 թվականին Կոնգրեսի նստաշրջանի շրջանակում համատեղ կազմակերպել «Հին քաղաք, խելացի քաղաք» խորագրով ցուցահանդես», - ընդգծել է քաղաքապետը:
     Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմն իր հերթին առանձնակի կարևորելով Երևանում համաժողովի անցկացումը, նկատել է, որ այն հրաշալի հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստանում Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 21-ամյա գործունեությունն ու նախանշելու բարեփոխումների առաջիկա ծրագրերը:
     «Պարոն քաղաքապետ, մենք մեծապես կարևորում ենք Ձեր՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումներում Ձեր հանձնառությունը: Ինչ վերաբերում է Երևանի 2800-ամյա հոբելյանին, ապա նախ ուզում եմ նշել, որ նման պատկառելի տարիքն արդեն իսկ փաստում է, որ Երևանն արժանի է իր մշակույթով և ձեռքբերումներով հավուր պատշաճի ներկայանալու ամենուր: Եվ համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել Ձեզ՝ հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցում», - նշել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմը:
     Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը բեղմնավոր և արդյունավետ աշխատանք է մաղթել երևանյան համաժողովի մասնակիցներին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
371 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ