Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Լոռվա գյուղերը (Հարթագյուղ, Մեծ Պարնի, Սարալանջ) «

13:42, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Լոռվա գյուղերը (Հարթագյուղ, Մեծ Պարնի, Սարալանջ) «

Լոռվա գյուղերը

Լոռին իր մեծությամբ երրորդ, իսկ բնակչությամբ ամենամեծ մարզն է Հայաստանում: Լոռվա մարզը ունի 122 գյուղ եւ 8 քաղաք:

Այսօր կպատմեմ մի քանի գյուղերի մասին ներկայացնելով ծագումնաբանությունը, զբաղմունքները, առօրյան եւ այլն. Դե սկսեցինք

Առաջին գյուղը Սարալանջն է Սարալանջ գյուղը տեղակայված է Սպիտակ-Գյումրի մայրուղուց 2կմ դեպի հյուսիս։ Գյուղի առաջին բնակիչները հարևան Մեծ Պարնի գյուղից տեղափոխված ընտանիքներն էին։ Հավանաբար տարածքի գեղատեսիլ բնությունը, ծառախիտ ու մշտադալար անտառը, բարձունքից գահավիժող ջրվեժն է գրավել նրանց։Սարալանջը նախկինում օտարածին անուն է ունեցել՝ Գյոգյողուշ։Գյուղի հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Նայեւ զբաղվում են հացահատիկի կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղը իր բնակչությամբ զիջում է մնացած գյուղերին գյուղի բնակչությունը հասնում է մոտ 220ի: Գյուղը ունի դպրոց, բայց բնակչության սակավության պատճառով դպրոցը 9 ամյա է:

Մեծ Պարնի: Մեծ պարնի գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գտնվում է Գյումրի-Վանաձոր մայրուղու մոտ: Նախքան 1988թվականի երկրաշարժը գյուղում գյուղատնտեսությանը զուգահեռ գործում էին արդյունաբերական երկու արտադրամասեր՝ Արզնու բյուրեղապակյա գործարանի մասնաճյուղը եւ կարի ֆաբրիկան, որոնք այսօր չկան: Բարենպաստ կլիման հնարավորություն է տալիս զբաղվելու գյուղատնտեսությամբ: Հիմնական զբաղվածության ոլորտը դաշտավարությունն է եւ անասնապահությունը: Երկրաշարժից հետո ժամանակավոր վագոն տնակում շարունակվեց նախադպրոցական տարիքի երեխաների եւ դպրոցականների դաստիարակման եւ ուսման գործը: Սակայն ֆինանսական միջոցների սղության եւ ժամանակավոր կացարանի շարքից դուրս գալուց հետո փակվեց մանկապարտեզը իսկ դպրոցականների ուսուցումը շարունակվեց նոր կառուցված 450 տեղանոց միջնակարգ դպրոցում: Գյուղում գործում է տարածաշրջանի միակ հիվանդանոցը, որը սպասարկում է 10 ից ավելի գյուղերի: Տարիների ընթացքում գյուղը ծաղկում է եւ բարելավվում: Այսօր արդեն գյուղի բնակչության թիվը հասնում է մոտ 3000 բնակչի: կառուցվում են նոր շինություններ կազմակերպվում մի շարք մրցույթներ: Վերջին տարիներին Մեծ Պարնի համայնքում արտագնա մեկնողների ցուցանիշը պակասել է:

Հարթագյուղ

Հարթագյուղը ըստ Հայկական սովետական հանրագիտարանի հիմնադրվել է 1828թ-ին։ Գյուղը հիմնադրել են Բասենից, Մուշից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած արևմտահայերը։ Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ՝ «Ղալթախչի», որը նշանակում է թամբագործ: Հարթագյուղցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է եւ անասնապահությունը: 1988թվականի երկրաշարժից հետո գյուղը բաժանվեց երկու մասի հին եւ նոր գյուղերի: Երկրաշարժի հետեւանքով գյուղում ավերվեց դպրոցը, մշակույթի տունը, մանկապարտեզը եւ բնակելի շինություններ: Կարճ ժամանակ անց սկսվեց նոր գյուղում բնակարանների կառուցումը եւ բնակչությունը աստիճանաբար տեղափոխվեց նոր գյուղ: Ժամանակավոր դպրոցին փոխարինեց նորը Շառլ Ազնավուրի հովանավորությամբ կառուցվեց եւ 1999թվականին բացվեց Հարթագյուղի միջնակարգ դպրոցը, որը մինչեւ օրս գործում է: Տարեց տարի գյուղը գրանցում է հաջողություններ: 2013թվականին գյուղում կառուցվեց նոր մշակույթի տուն: 2016թվականին էլ հիմնադրվեց «Լիլիթ» պարային համույթը Լիլիթ Ազարյանի գլխավորությամբ, որը շատ կարճ ժամանակում գրանցեց մի շարք հաղթանակներ, 2017 թվականին մասնակցելով հանրապետական պարարվեստի միջազգային համերգին «Նազանք» փառատոնում խումբը գրավեց առաջին տեղը: Մինչ օրս «Լիլիթ» պարային համույթը գործում է եւ ապագա սերնդին ուսանում է հայեցի պարեր: Գյուղի զարգացման համար ամենամեծ ձեռքբերումը «Թության» ՍՊԸ-ի հիմնադրումն էր: «Թության» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թվականին ընկերությունը զբաղում է սառը մամլման եղանակով չզտված ձիթայուղերի արտադրությամբ: Արտադրվում է կտավատի, ծիրանի, դեղձի, խաղողի կորիզների, մեխակի, քունջութի, հլածուկի, արեւածաղկի, կանեփի ձիթայուղեր: Հայաստանում միակ արտադրամասն է որտեղ սառը մամլման եղանակով արտադրվում է կանեփի յուղ, որն էլ բժշկության մեջ լայնորեն կիրառվում է: Այսօր արդեն ապրանքանիշը արտահանվում եւ ընդլայնում իր ծավալները: Գյուղի բնակչության թիվը ներկա պահին հասնում է մոտ 1000ի:

Ահա Լոռվա երեք գյուղերի հակիրճ պատմությունը, իսկ քեզ սիրելի ընթերցող մնում է միայն մեկ անգամ այցելես թվարկածս գյուղերը եւ կհամոզվես, որ Լոռին իսկական հրաշք բնակավայր է ապրելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1150 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ