Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Անգլիայի առեղծվածային Խեցիների քարանձավը (տեսանյութ)

23:44, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Անգլիայի առեղծվածային Խեցիների քարանձավը (տեսանյութ)

Ներկայացնենք Անգլիայի ամենաառեղծվածային տեսարժան վայրերից մեկը՝ դա Խեցիների քարանձավն է (Shell Grotto), որը գտնվում է Կենտ կոմսության Մարգիթ քաղաքում և հայտնաբերվել է 1835 թվականին: Քարանձավի կառուցման ստույգ ժամանակաշրջանն անհայտ է։ Հայտնաբերումից երկու տարի անց այն արդեն բացվել էր այցելության համար և գործում է առ այսօր: Ձեռակերտ այս հուշարձանի ստեղծման համար օգտագործվել է մոտ 4, 6 միլիոն խեցի:
     Քարանձավն ամբողջովին գետնի տակ է։ Ներս կարելի է մտնել վերևի հատվածում կավճի մեջ բացված մուտքից (լուսանկարում), որից ոլորապտույտ ճանապարհ է իջնում դեպի հիմնական հատվածը։ Գմբեթավոր մեծ սենյակում քարանձավ ցերեկային լույս է թափանցում, իսկ պատերն ու առաստաղը ամբողջովին զարդարված են խեցիներից խճանկարներով՝ երկրաչափական, աստղերի, արևի և այլ պատկերներով։
     Կառույցի նպատակը նույնպես անհայտ է, և դրա հետ կապված գոյություն ունեն տարբեր վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ քարանձավի նմանօրինակ ձևավորումը 18-19-րդ դարերի ինչ որ մեծահարուստի քմահաճույքն է եղել։ Մեկ այլ վարկածի՝ սա նախապատմական շրջանի աստղագիտական օրացույց է, իսկ ոմանք էլ քարանձավը կապում են Տամպլիերների միաբանության հետ։
     Խեցիների քարանձավը ներկայացնող տեսանյութը՝ այստեղ.

https://www.youtube.com/watch?v=1MZZD39U6gM

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1914 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ