Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ցրտից մարդու ատամները կափկափում են. ինչո՞ւ

23:22, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Ցրտից մարդու ատամները կափկափում են. ինչո՞ւ
    

Երբ մարդն հայտնվում է շատ ցուրտ մի վայրում, նրա ատամներն սկսում են ինքնաբերաբար կափկափել: Այս երևույթը գոյատևման պայմանական ռեֆլեքս է:


     Երբ մարդու ջերմաստիճանը բնականոնից (հիմնականում 37 աստիճան) իջնում է, նրա մարմինը «գործի է դնում» ջերմակարգավորման մեխանիզմը, որպեսզի ապահովի մարմնին անհրաժեշտ 37 աստիճանը: Մաշկի բազմաթիվ ռեցեպտորներ գանգուղեղին ազդանշաններ են ուղարկում սպառնալիքի (ցրտի) մասին:

Գանգուղեղն այդժամ գործի է դնում պաշտպանական բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում՝ մկանային հակազդեցության մեխանիզմը, որն հնարավորություն է ընձեռում արտադրել էներգիա (ջերմություն):

Ցրտի հանդեպ առավել զգայուն են մարդու ծնոտները, որովհետև «գիտեն», որ մարդու դեմքը մարմնի առավել քիչ մկանապատ ու առավել խոցելի հատվածն է ու ամենից շատ է ենթական ցածր ջերմաստիճանի ազդեցությանը: Ահա, ծնոտների այդ անվերահսկելի ակտիվությունը, որ կափկափյուն է հրահրում, ծնոտի մկանների կծկում հարուցելու միջոցով հավելյալ ջերմություն արտադրելու «նպատակ է հետապնդում»:

Դողէրոցքը նույնպես նույն սկզբունքով տեղի ունեցող երևույթ է: Մարմինն սկսում է ջերմություն արտազատել, և ջերմության կորուստը նվազեցնելու համար մաշկի ծակոտիները սեղմվում են, իսկ մազերը՝ ցցվում, որպեսզի մաշկին մերձ տաք օդի շերտ գոյացնեն: Մաշկը սնուցող արյունատար անոթների անոթասեղմումը սահմանափակում է (տաք) արյան քանակությունը մարմնի ծայրանդամներում՝ դրանով իսկ նվազեցնելով մաշկի արտազատած կալորիաների քանակը: Այս անոթասեղմումը կոչված է պահպանելու մարդու առավել կարևոր օրգանների կենսունակությունը, ապահովելու արյան կուտակումը հիմնական օրգաններում (սիրտ, երիկամներ, գանգուղեղ…) ՝ ի վնաս օրգանիզմի մնացյալ մասերի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8228 | 0 | 0
Facebook