Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Պայքարում են օլիգարխների տղաների իրավունքների համար

Արմեն Ալոյան
22:16, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Պայքարում են օլիգարխների տղաների իրավունքների համար

Ուսանողները պայքարում են տարկետման իրավունքի համար: Դա նրանց իրավունքն է, սակայն ովքե՞ր են օգտվում տարկետման իրավունքից, ովքե՞ր են հետո դառնում ասպիրանտականներ ու գիտնականներ:

Այս մասին այնքան շատ է խոսվել, որ արդեն ձանձրալի է. տարկետման, այն է՝անվճար համակարգում մեծամասամբ սովորում են կա′մ հեռախոսազանգով, կա′մ անպատմելի բարձր բալերով ընդունված ուսանողները, որոնց գլխին, ինչպես ասում են, երկու կոպեկի խելք չկա:

Իսկ ինչպե՞ս: Այդպես:

Միլիոնատեր հայրիկները կամ քեռիները վճարում են բուհ ընդունվելուց և, հատկապես տղաները, անգիտությունից հասնում են գիտության բարձունքներին՝ ստանալով 20-ական բալեր գրեթե բոլոր առարկներից: Իհարկե, անգամ արտագրել չեն կարողանում, դա էլ են նրանց փոխարեն անում: Պատմում են, որ մի օլիգարխի տղային երեք անգամ արտագրել են տվել քննության տեքստը, որ գոնե անսխալ արտագրի, այդ էլ չի կարողացել:

ՀՀ վարչապետերից մեկին տղան պարզապես աստղիկներ է նկարել ընդունելության քննության ժամանակ և միանգամից ընդունվել է երկու բուհ:

Եվ ահա այս ոսկե երիտասարդությունը խոստանում է վաղը ձևավորել հայրենի էլիտան. եթե նախկին «դոկտորները» քիչ թե շատ կրթված էին, ապանորաթուխ դոկտորները հնաթուխ հայրիկի բալաներն են, որոնց գլխին էն գլխից «կոպեկի խելք չի եղել»:

Եվ ահա նման երևույթների հանրագումարը բերել է նրան, որ Հայաստանի ոչ մի բուհ աշխարհի լավագույն բուհերի ցանկում չկա, էլ չխոսենք բուհերի կոռուպցիոն այլ երևույթների մասին՝ զանգով գնահատական դնելուն, փողով դիպլոմային ստանալուն և այլն:

Իսկ գիտական ներո՞ւժը. ահա այս շերտը ՀՀ-ն վաղուց է կորցրել՝ իր շարքերում ունենալով դոկտորներ, որոնք դոկտոր չեն, պրոֆեսորներ, որոնք պրոֆեսոր չեն և այսպես շարունակ. ՀՀ կրթական համակարգը հանրության արտացոլանքն է, որտեղմեծամասամբ աշխատանք են գտնում ծանոթով, ընդունվում են փողով, ավարտում՝ առանց բագաժի:

Կրթական համակարգն այսպես առաջ շարժվելով դրական փոփոխություն չի ունենալու, որը կապահովի վաղվա գիտելիքահեն տնտեսություն: Ոլորտում շարժիչ ուժը նվիրյալներն են, որոնք, բացի ՏՏ ոլորտից, այլ ոլորտներում աշխատում են կոպեկներով:

Ինչ վերաբերում է տարկետմանը, ապա ուսանողներն այժմ պայքարում են հիմնականում օլիգարխների տղաների համար, երևի թե արժե. պատկերացնո՞ւմ եք, թե նրանք իրենց «յաշիկներով» ինչեր են անելու սահմանին: Լավ կլինի տանը մնան, միևնույն է՝ վնասից բացի նրանք օգուտ չեն տալու:

Ի դեպ, նշենք, որ, սովորաբար, Հայաստանում ակցիաներն ինչ-որ մեկի կողմից ուղղորդված են լինում. մեր երկրում մոռացել են ինքնաբուխ հավաքների կամ ակցիաների մասին:

Ակնհայտ է, որ այս ակցիայի հետևում մարդիկ են կանգնած, որոնք ուսանողների ձեռքով կրակից շագանակներ են փորձում հանել: Երբ ուսանողներն իրոք կապստամբեն՝ փողոցներում տեղ ու դադար չի լինի, իսկ այսպեսմի քանի հոգով խոսում են ողջ ուսանողության փոխարեն: Ակնհայտ է, որ այդ «ինչ-որ մեկի» ազդեցությունը մի խումբ ուսանողների վրա է միայն՝ չեն կարողացել համաուսանողնական հավաք կազմակերպել. մնում է պարզել, թե ում է ձեռնատու նման իրավիճակը:
    
     Մանրամասները՝
    
     NEWSPRESS.am

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6713 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ