Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ծնողները բողոքում են մանկական գրականությունից

19:03, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Ծնողները բողոքում են մանկական գրականությունից

Մանկական գրականություն, որը կրթելու ու ուսուցանելու փոխարեն անելանելի վիճակի մեջ է դնում շատերին:
     «Թզուկն ու Պզուկը», «Լկտի ծիտը» և նման շատ այլ բանաստեղծություններից բողոքում են շատերը: Նման գրքեր վաճառվում են ցանկացած գրախանութներում:
     Bookinist գրախանութի վաճառքի մենեջեր Ժաննա Բաբիկյանը նշեց, - «Գրախանութներում կարող ենք գտնել ցանկացած բովանդակությամբ գիրք՝լավի կողքին միշտ վատն էլ կա: Մանկական գրականությունը մեծ պահանջարկ ունի, բայց մեր գրախանութի գրքերի մեջ հիմնականում վաճառվում են մեր դասականների ստեղծագործությունները, սակայն ընտրությունը միշտ կատարում է ընթերցողը»:
     Զանգակ հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը նույնպես նշեց, որ մանկական գրականությունը մեծ պահանջարկ ունի, - «Մանկական գրականությունը պարտադիր չէ, որ լինի խրատադաստիարակչական, այն պետք է լինի նախ ուրախ, զվարճալի և համեմված հումորով: Մենք ներկայացնում ենք համաշխարհային և տեղական մանկագրերի լավագույն գործերը, իսկ հայաստանյան հրատարակչությունների ճնշող մեծամասնությունը շատ պրոֆեսիոնալ է մոտենում իր գործին»:
     Նման գրականություն հիմանականում հանդիպում ենք այն գրքերում, որոնք կրթական ոլորտից դուրս են: ԵՒվ հաճախ փորձելով պայքարել դրանց դեմ շրջանառում և տարածում ենք նման գրականությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1210 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ