Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ի տարբերություն շատ հայուհիների՝ ինչ կանի Արմինե Մանուկյանը, եթե Հենրիխ Մխիթարյանը նրան հրավիրի հանդիպման. Բլից հարցազրույց

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
17:47, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Ի տարբերություն շատ հայուհիների՝ ինչ կանի Արմինե Մանուկյանը, եթե Հենրիխ Մխիթարյանը նրան հրավիրի հանդիպման. Բլից հարցազրույց

Զուսպ, մտածված ու կանացի. Փաստորեն այսպես է անցնում հարցազրույցը, երբ զրուցակիցդ համատեղում է միանգամից երեք մասնագիտություն՝ դերասանուհու, բալետի պարուհու և մոդելի:

Arenanews.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է «Կայարան» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի, «Միսս Արմենիա 2017» -ի տիտղոսակիր Արմինե Մանուկյանը:

-Եվ այսպես, Արմինե, սկսեցինք.

Գիրք, որը սկսել և չեք ավարտել:

Ստեֆան Ցվայգի «Անծանոթուհու նամակը»:

-Քնելուց առաջ մի բան, որ մշտապես անում եք:

Լոգանք եմ ընդունում:

-Ձեր բնավորության ո՞ր գծին արժե սիրահարվել:

Երևի համառությանը:

-Ձեր ճանաչած ամենանորաձև աղջիկը…

Չկա նման մարդ:

-Ո՞վ է Ձեզ բարկացնում:

Կեղծավոր մարդիկ:

-Եթե Հենրիխ Մխիթարյանը Ձեզ հանդիպման հրավիրի, Դուք...

Կմտածեմ) )

-Պատրաստ եք Ձեր կողակցի ու Ձեր անունով ֆեյսբուքում ընդհանուր էջ ունենալ. Օրինակ՝ Արմինե-Գեղամ Սարգսյաններ:

Ոչ, միանշանակ ոչ:

-Քանի՞ ժամ կարելի է պատրաստվել ժամադրությունից առաջ:

Նայած ինչ ժամադրություն է, բայց նվազագույն 2 ժամը հաստատ է:

-Ինչ եք կարծում՝ ո՞ր տարիքում Ձեզ կհուզի ինչ եփել այսօր հարցը:

Կարծում եմ՝ ամուսնությունից հետո:

-Աղջիկներից շատերը ինքնավստահ են, երբ բարձրակրունկներով են, Դու՞ք:

Ես միշտ եմ ինքնավստահ՝ անկախ նրանից բարձրակրունկներով եմ, թե ցածր կոշիկներով: Ինքնավստահությունն իմ բնավորության հիմնական գծերից է:

-Տղամարդը կնոջը պետք է, որպեսզի

Մեջք լինի և կողակից:

-Լսենք քննադատություններ, թե՞ ականջակալներով բարձր երաժշտություն:

Լսում եմ քննադատություններ, բայց անում եմ այն, ինչ ես եմ ուզում:

-Վերջին անգամ ինչի՞ց եք հուզվել:

Երբ քույրս լքում էր երկիրը:

-Ո՞վ է Ձեզ արթնացնում քնից:

Շունս:

-Լողանալիս ինչի՞ մասին եք մտածում, բացի գլոբալ տաքացումներից:

Լողանալուց հետո անելիքներիս մասին:

-Մի զգեստը քանի՞ անգամ կարելի է կրել:

Նայած զգեստ. Օրինակ՝ եթե երեկոյան զգեստ է, նույն շրջապատում այն արժե մեկ անգամ կրել:

-Հանուն ու՞մ կամ ինչի՞ թույլ կտաք կտրել Ձեր մազերը:

Ոչ ոքի, միայն իմ ցանկությամբ:

-Վերջին անգամ որքա՞ն գումար եք ծախսել կոսմետիկա գնելու համար:

Մոտ 10 օր առաջ 25 հազար դրամ՝ դեմքի տոնային կրեմի համար:

-Ասում են աղջիկները երկու տեսակի են լինում. մի մասը, տեսնելով որևէ փոշոտ տարածք, մաքրում ենայն, երկրորդները՝ մատով սրտիկ են նկարում. Դուք ո՞ր խմբում եք:

Ես երևի 2 խմբում էլ չկամ, տանը փոշի մաքրելու հարցում ես չկամ:

-Ընկերուհու հետ քանի՞ ժամ կարելի է հեռախոսով խոսել:

Եղել է դեպք՝ 1 ժամից ավել:

-Ինչպե՞ս կարելի է ցուրտ եղանակին զբոսնել շրջազգեստով և զուգագուլպաներով։

Դրսում շրջել չեմ սիրում. մեքենա եմ վարում և առհասարկ չեմ սիրում ոտքով շրջել:

-Ինչպե՞ս կարելի է բարձրացնել Ձեր տրամադրությունը:

Քաղցր խոսքով:

-Եվ վերջում՝ բացի սելֆիից ի՞նչ կարելի է անել պատուհանի մոտ:

Ընդամենը վայելել բնությունը:

Arenanews.am

Կարդացեք նաև՝

Ինչ կանի Սևակ Խանաղյանը, եթե նրան նվիրեք կարմիր վերնաշապիկ. Բլից հարցազրույց

Արժե գնալ սուրճ խմելու Կարեն Կարապետյանի հետ. Բլից հարցազրույց Գայանե Ավետիսյանի հետ

Ի՞նչ է նախընտրում Էմմանուելը՝ կնոջը ծեծել, անկյուն կանգնեցնել, թե՞ կոսմետիկայից զրկել. Բլից հարցազրույց

Ուզում եմ հարսանիքիս Տիգրան Համասյանը նվագի-բլից հարցազրույց Մարիամ Ադամյանի հետ

Աղբյուրը` www.arenanews.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1499 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ