Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Համլիկ Թումանյան. մեծ բանաստեղծի երրորդ որդու ճակատագիրը

12:12, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Համլիկ Թումանյան. մեծ բանաստեղծի երրորդ որդու ճակատագիրը

Այս հրապարակումով որոշ տեղեկություններ ենք ներկայացնում հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի երրորդ որդու՝ Համլիկ Թումանյանի մասին, որը նույնպես 1930-ականներին մոլեգնող բոլշևիկյան տեռորի զոհ դարձավ:
     Ինչպես տեղեկանում ենք համացանցում տեղադրված ԽՍՀՄ-ում 1917-1991 թթ. ռեպրեսիաների զոհերի տվյալների բազայի «Բաց ցուցակ» -ից, որը կազմել է «Մեմորիալ» միջազգային կազմակերպությունը, Համլիկ Թումանյանը 1937 թվականի սեպտեմբերի 13-ին Թիֆլիսում նիստ գումարած ռազմական կոլեգիայի (անդամներ՝ Մատուլևիչ, Զարյանով, ժիգուր, Կոստյուշկո) կողմից դատապարտվել է գնդակահարման, և հաջորդ իսկ օրը, սեպտեմբերի 14-ին՝ դատավճիռն ի կատար է ածվել: Գնդակահարման և հուղարկավորման վայրի մասին տեղեկություններ չկան, սակայն ամենայն հավանականությամբ՝ դա տեղի է ունեցել Վրաստանի տարածքում:
     Համլիկը ծնվել էր 1896 թվականին Թիֆլիսում: Ավարտելով Ներսիսյան դպրոցը, 1916-ին նա մեկնում է Կովկասյան ռազմաճակատ, Անդրանիկ Զորավարի հայկական կամավորական գունդ, և մասնակցում ռազմական գործողություններին: 1919-ի ապրիլից նա աշխատում է Երևանում՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում, սկզբում որպես արարողակարգային բաժնի պետ, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար: 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ Համլիկը կրկին վերադառնում է իր պարտականությունների կատարմանը, սակայն ապստամբության պարտությունից հետո նա ստիպված է լինում հեռանալ Երևանից՝ Հայաստանի արդեն նախկին ղեկավարների հետ միասին Սյունիքով անցնելով Թավրիզ: Այնտեղից տեղափոխվում է Փարիզ, որտեղ ընդունվում է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժինը:
     1924-ին, օգտվելով հայտարարված համաներումից, Համլիկը վերադառնում է Թիֆլիս և սկսում է աշխատել Անդրկովկասի մամուլի բաժնում, այնուհետև ռաբֆակում՝ բանվորական ուսումնարանում: Ձերբակալման պահին նա աշխատում էր Վրաստանի Գիտությունների ակադեմիայում որպես ավագ գիտաշխատող: Հայտնի է նաև, որ մեկ անգամ նա կալանավորվել էր 1935-ին, սակայն հետո բաց թողնվել, այնուհետև 1937-ի մայիսի վերջին նրան կրկին ձերբակալում են՝ այս անգամ արդեն Լավրենտի Բերիայի անձնական հրահանգով:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2146 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ