Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
23:57, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
     ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 7-ին, ժամը 15: 45-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ ԶԻԼ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենան ուղղվել է. տուժածներ չկան:
Աղբյուրը` https://shabat.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5082 | 0 | 0
Facebook