Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վիրահատական կամ բժշկական ձեռնոցների ծագման մասին

18:43, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Վիրահատական կամ բժշկական ձեռնոցների ծագման մասին
    

Ինչպես գիտեք, ցանկացած լուրջ բուժգործողություն կատարելիս բուժաշխատողն անպայման ձեռնոց է հագնում: Ձեռնոցը խոչընդոտում է բակտերիաների փոխանցումը: Բայց վիրահատության ժամանակ առաջին անգամ ձեռնոց գործածողն ամենևին էլ վարակիչ մանրէներից պաշտպանվելու նպատակ չի ունեցել:

Դրանք սիրային հարաբերության արգասիք են:


     Ամերիկացի վիրաբույժ Ուիլյամ Հալսթեդը (1825 - 1922) սիրային կապի մեջ է եղել իր բուժքրոջ` Քերոլայն Համփթոնի հետ:

Եկել է մի օր, երբ բուժքույրն այլևս չի կարողացել աշխատել, որովհետև անզգայացման համար հաճախակի գործածվող ֆենոլը նրա ձեռքերին մաշկախտ (էկզեմա) է հարուցել:

Ամբողջ էությամբ ցանկանալով իր կողքն պահել սիրուհուն` Ուիլյամ Հալսթեդը «Գուդյար» ֆաբրիկայի ղեկավարությանը խնդրում է նրա համար կաուչուկից ձեռնոց պատրաստել:

Քերոլայն Համփթոնը ձեռնոցն առաջին անգամ գործածում է 1894 թվականին, ու շատ չանցած հիվանդանոցի ամբողջ անձնակազմն արդեն այդ ձեռնոցից էր կրում:

Հետո օգտակար նորամուծությունը տարածվում է ամբողջ աշխարհում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7267 | 0 | 0
Facebook