Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԽՄԻՉՔԸ ՁԵՐ ՄԱՍԻՆ

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
12:36, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
ԻՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԽՄԻՉՔԸ ՁԵՐ ՄԱՍԻՆ

Կնոջ բնավորությունը կարելի է որոշել ելնելով նրանից, թե ալկոհոլային ինչ խմիչք է նա նախընտրում:

  1. Շամպայն նախընտրում են կոկետուհիները: Այդպիսի կանայք դեմ չեն լինի ամուսնանալ իրենցից տարիքով մեծ տղամարդկան հետ: Նրանք սովորաբար հակված են դավաճանելու իրենց ամուսնուն և արբում են գրեթե միանգամից:
  2. Օղի նախընտրում են կոշտ, մարտական բնավորությամբ կանայք: Նրանք չեն թաքցնում իրենց ցանկությունները և արբում են շատ դանդաղ:
  3. Կոնյակը միջին տարիքի կանանց խմիչքն է համարվում, որոնց անհրաժեշտ է ջերմություն, խնամք և քնքշանք: Եթե դուք այդպիսի կնոջ կողքին եք, ապա նրան ավելի շատ ուշադրություն դարձրեք, ձգտեք հասկանալ նրա հոգին, և նա հավերժ կսիրի ձեզ:
  4. Վիսկի խմում են իրենց ուժերի վրա վստահ անբարդույթ կանայք: Խմելով` նրանք կարող են դառնալ անկանխատեսելի: Արբում են շուտ, իսկ առավոտյան չեն սիրում հիշել նախորդ օրը, քանի որ կարող էին ինչ ասես արած լինել:
  5. Տեկիլան էքստրավագանտ, պայթունավտանգ կանանց համար է: Նրանք կարող են լինել վտանգավոր, սակայն մի քանի բաժակից հետո լրիվ կտրվում են աշխարհից:
  6. Ռոմ-կոլան այն կանանց խմիչքն է, ովքեր միշտ սիրում են ինչ-որ փորձարկումներ անել: Մինչ կհասցնեն արբել, նրանք ուշքի են գալիս, և շատ հաճախ աննկատ հեռանում են: Մի խոսքով, նրանց հետ չես ձանձրանա:
  7. Կարմիր գինի նախընտրում են էմոցիոնալ, կրքոտ կանայք: Արտաքինից նա կարող է զսպված լինել, սակայն հոգու խորքում փոթորիկներ են ալեկոծվում: Շուտ չեն արբում, իսկ գինովցած վիճակում անկրկնելի են:
  8. Սպիտակ գինին զսպված, իրենց արժեքը իմացող, սառը և հաշվենկատ կանանց համար է: Նրանք միշտ սթափ են մնում և խիստ ուշադիր են իրենց արարքներում:
  9. Լիկյորը քաղցր կանանց համար է, ովքեր վարում են տնային կենսակերպ: Նրանք լավ տնային տնտեսուհի են, սիրում են թանկարժեք նվերներ:
  10. Գարեջուրը ոչ պահանջկոտ կանանց խմիչքն է: Այս կանայք հիանալի «տղա են»: Նրանք նաև լավ խորհրդատու և հավատարիմ գործընկերներ են:

    
    
    
    
Աղբյուրը` http://fbh.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5084 | 0 | 0
Facebook