Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Համբարձում Սողոմոնյանի կոնյակի գործարանը Երևանում

12:10, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Համբարձում Սողոմոնյանի կոնյակի գործարանը Երևանում

Հայտնի է, որ Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրել է Ներսես Թաիրյանը 1887 թվականին: Սակայն մեր երկրում կոնյակագործության զարգացման համար այդ կարևոր իրադարձությունից հետո էլ Արևելյան Հայաստանի վարչական կենտրոնում՝ Երևանում նույնպես հիմնվել և հաջողությամբ գործել են կոնյակի արտադրության այլ գործարաններ: Դրանցից մեկն էր արդյունաբերող Համբարձում Սողոմոնյանի կոնյակի գործարանը, որը գտնվում էր Երևանի հենց սրտում՝ Դոկտորսկայա (ներկայումս` Թումանյան) փողոցի 23 հասցեում:
     Շատերը կհիշեն հին երևանյան այդ ինքնատիպ՝ խաղողի տերևների և ողկույզների զարդաքանդակներով պատված սև տուֆից կառույցը, երբ այն կանգնած էր Թումանյան փողոցում, ներկայիս «Վան» ատամնաբուժարանի հարևանությամբ: Տասնյակ տարիներ այդ շինությունը գործում էր որպես տպարան և ուներ մեծ ու ծավալուն մառան-նկուղներ: Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում շենքը ապամոնտաժվեց և տեղափոխվեց: Հիմա այն տեղակայված է Հանրապետության հրապարակին կից Մելիք Ադամյան փողոցում և Հանրապետական կուսակցության գրասենյակն է հանդիսանում:
     Կոնյակի գործարանի սեփականատեր Համբարձում Սողոմոնյանը սերում էր թիֆլիսահայ հայտնի ձեռնարկատերերի՝ Սողոմոնյանների գերդաստանից, որոնք դեռևս 1853-ին Թիֆլիսում գինու և օղու գործարան էին հիմնել: Համբարձում Սողոմոնյանը Երևանում իր կոնյակի գործարանը հիմնադրեց 1890-ականների կեսերին: Նշենք, որ իր հիանալի համային հատկությունների և բուրմունքի շնորհիվ Սողոմոնյանի արտադրած կոնյակը արժանացավ բարձր պարգևների տարբեր միջազգային ցուցահանդեսներում, այդ թվում՝ Չիկագոյում և Փարիզում:
     Գործարանում արտադրվում էր ոչ միայն կոնյակ, այլ նաև գինի, օղի, լիկյոր և մրգային պահածոներ: Արտադրությունը գնալով ընդլայնվում էր, և 1910-ականների սկզբին կառուցվեց արդեն Դոկտորսկայա (Թումանյան) փողոցի վրա գտնվող այս գեղեցիկ շենքը՝ տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով:
     Հ.Գ. Տեղափոխված շենքերի ճակատագիրը՝ դա մեկ այլ թեմա է: Իմ անձնական կարծիքն է, որ դա սխալ է և խաթարում է քաղաքի իրական պատմությունը: Երևի կհամաձայնեք, որ որևիցե շենքի պատմական լինելու իմաստը՝ միայն իր տեղում կանգուն մնալն է:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1856 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ