Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՓԱՌՔ ԴԺԲԱԽՏՈԻԹՅԱՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
04:24, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
ՓԱՌՔ ԴԺԲԱԽՏՈԻԹՅԱՆԸ
     Մարդ արարածը միշտ ինչ որ բանից դժգոհա, միշտ ինչ որ բանից չբավարարված, որը եթե ավելի լեն իմաստով ասենք, ապա կասենք, որ մարդը մշտապես գտնվումա դժբախտ հոգեվիճակում: Վերցնենք քարի դարի մարդուն, ով սուր կարիք ու պահանջմունք ուներ կտրող մի գործիք ունենալու մեջ: Կարիքը դրդեց, որ նախամարդը արից կացին սարքի, որից էնքան դժգոհ էր, որ մոդիֆիկացիաները էսօր հասցրեցին բարձրակարգ տեխնոլոգիաներին` կտրող, հատող, ծակող, քերող բարձրակարգ մեքենաների արտադրությանը, որոնց կատարելագործման վերջը հլը չի էրևում: Բայց, երբ մարդը բավարարվածա մի ինչ որ հարցում, ապա անպայման չբավարարված ու դժբախտա զգում իրան՝ մի ուրիշ հարցում: Դրա հիմքում ընգածա պերմանենտ զարգանալու, կատարելագործվելու իդեան, որի հիմքում իրա հերթին ընգած են մարդու պահանջմունքները, ցանկությունները: Այսպիսով, քանի կան մարդու ամեն տեսակ պահանջմունքները, ցանկությունները, մարդ իրան երբեք երջանիկ չի կարա զգա, քանի որ ամեն մի նոր նվաճում, ցանկության բավարարում, մարդու ստեղծագործ մտքի համար քիչ ժամանակ անց թվումա հին, կյանքին ոչ համընթաց մի բան, ինչն էլ դրդումա ստեղծագործելուն ու նոր հորիզոններ նվաճելուն, ու որոնք ըտենց էլ մնում են մինչև վերջ չնվաճված, հետևաբար, մինչև վերջ ոչ երջանիկ, մինչև վերջ` դժբախտ: Ու ոչ երջանիկ` դժբախտ վիճակը, նորմալ մարդու համար նորմալ վիճակա: Մենակ մեռնելուց վայրկյաններ առաջ մարդ կարա իրան թույլ տա ու ասի. "Այժմ ես երջանիկ եմ, քանի որ ողջ կյանքս դժբախտ եմ ապրել, քանզի առանց դժբախտության, մշտական չբավարարվածության դեպքում չէր կարա ըլներ և ոչ մի արարչականություն` ստեղծագործություն, ըլնի էդ մարդու, նրա հոգևոր աշխարհի, թե նյութական այլ տեսակ էսթետիկական նշանակության ստեղծագործություն: Դժբախտություննա մեր կյանքը հարստացրել, այլ ոչ թե թվացյալ ու խաբուսիկ երջանկությունը: Դժբախտությունը ի տարբերություն երջանկություն ասածի, իրականա ու շատ ավելի մեծ խթանա էղել մարդու ու նրա հոգեմտավոր, ֆիզիկական, նյութական, տեխնոլոգիական, բարոյական կյանքի կազմակերպման հարցում քան` խաբուսիկ, ոչնչով չապացուցված երջանկությունը: Մեծ պոետի` Ֆաուստի հեղինակի խոսքերով. "Երբ երջանիկ է մարդ զգում իրեն, ավելի մեծ երջանկություն է ուզում... Արևի տակ տենչում է սառնամանիք": Բայց քչերը կարան Ֆաուստի էս մտքի խորությունը ըմբռնել ու հասկանալ: Հեղինակը հասկանումա, որ երջանկություն որպես այդպիսին` չկա ու չի էլ կարա ըլնի:
     Հետևաբար, կարելիյա առանց երկմտելու ասել. "Երջանկություն եմ ունեցել ապրելու դժբախտ":
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
     07.11.2017
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1656 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ