Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Մեր անաղարտ ավերստը աղտոտվում է:

01:44, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Մեր անաղարտ ավերստը աղտոտվում է:
     Դեռ սովոետական միության տարիներից ի վեր ֆիլմ նկարահանելը, թատրոնում ներկայացում բեմադելլ, կամ երգ ներկայացնելը իսկական գլուխգործոցային մտածելակերպ էին պանահջում: Այդ տարիներին շատ բարդ էր ֆիլմ նկարահանելը պետք էր անվերջ բժշկական ստուգումներ, համապատասխան հանձնաժողովների հաստատումներ և դերասանների մաասնագիտական անցած ճամապարհի վերլուծություն և որ ամենակարևորն է ֆիլմում պիտի պարտադիր նկարահանվեին պարտադիր մասնագիտացում ստացած դերասաններ: Այդ տարիների արվեստի գործիչները և մտավորական աշխարհի ներկայացուցիչները, որոնք հիմա մեր մեծերն են, աչքի էին ընկնում արվեստագետին հարիր մտածողությամբ, պահելաձևով և որ ամենակարևորն է համեստություամբ: Այդ տարիների բեմադրված ներկայացումները, նկարահանած ֆիլմերը, ներկայացված երգերը իսկական բարձունքի գագաթնակետն էիին: Իսկ արվեստի ցանցկած բնագավառի ինստուտուտ ընդունվելը իսկական հպարտության առիթ էր: Շատ բարդ գործընթաց էր պահանջում ցանկացաց արվեստի բնագավառի ինստուտուտ ընդունվելը: Հայաստանը իսկական արվեստ թելադրող երկիր էր, որի մակարդակը վեր էր մարդկային հասկացողությունից: Թև սովետական միության տարիների այսպես ասած սովետի վարագույրը փակ էր և արևմութքը հնարավորություն չւոներ ոչնչով աջակցելու կամ ծանոթանալու մեր մշակույթին, միևնույնն է մեր արվեստը ֆանտաստիկ առաջխաղացում էր ապահովում: Թաթերական դահլիճները, կինոթատրոնները լեփ լեցուն էին մարդկանցով: Ամեն բան շատ լուսավոր էր: Անրադառնանք այս ժամանակահտվածին, որտեղ, որ հիմա ապրում ենք: Ֆիլմ նկարելը հաց ուտելու նման մի բան է դարձել սցենարիստը ֆիլմի տնօրենի կինը կամ մորաքրոջ աղջիկն է, որը ավարտել է տնտեսագիտական համալսարնը, Ռեժիսորը ծանոթ բարեկամով հրավիրված մարդ է ով ամբողջ կանքում եղել է քիմիկոս, իսկ դերասանները երգիչներ, ծանոթով կանչված գեղեցիկ արտաքինով հաշվապահներ, կամ փոխոցից պատահականօրեն ընտրված մարդիկ, որոնք սպանում են արվեստը և այն արժեքները, որոնք տվել են մեզ մեր մեծերը: Մեր ժամանակների արվեստագներին կարելի է տեսնել հիմա փողոցում կքննստած (պպզած) կամ քրեական աշխարհի գաղափարախոսությանը հարիր արատահայտություններով, կամ մահակաները ձեռքին կռիվներ անելուց, կամ էլ լավագույն դեփքում քաղականությունից խոսելով, իսկ հետո մի խումբ արվեստագետներ բողոքում են թե ամենուրեք մեռել դերասանների, ռեժիսորների նկարներ են ասում են թե մենք գերեզմանոցում ենք ապրում չգիտացելով, որ այդ գերեզմանում պառկած հանգուցյալները, մեզ այնպիսի արժեքներ են թողել, որը իրենք անզոր են են տալու: Լավ արժեքը հավիտյան է միշտ: Իսկ վատ արժեքը վաղ թե ուշ մահանալու է ինչպես, որ շուտով կհամանան այս սխալ արժեքներ տվող այսպես ասած արվեստագները մատնվելով մոռացության: Նյութս ավարտեմ հայտնի խոսքերով, էսպես չի մնա: Ամեն բան լավ է լինելու:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1116 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ