Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգի հետ

18:20, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգի գլխավորած պատվիրակության հետ: Բարձր գնահատելով Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ բանկի հետ փոխգործակցության շրջանակում վերջին տարիներին նախանշված բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում և աչքի են ընկնում իրենց արդյունավետությամբ:
     «2012թ.-ից սկսած Երևանի քաղաքապետարանն ակտիվ համագործակցում է Ասիական զարգացման բանկի հետ, և ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու արդյունավետ, ինչի վառ ապացույցը տարեցտարի կյանքի կոչվող համատեղ ծրագրերն են ու դրանց շարունակականության ապահովումը: Այդ համատեքստում է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը, որի արդեն իրականացված հատվածների արդյունավետությունը տեսանելի և շոշափելի է բոլորի համար: Առիթն օգտագործելով՝ պետք է իմ գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեմ բանկի հայաստանյան թիմից, ովքեր մեր թիմի հետ համատեղ օր ու գիշեր անում են հնարավորը, որպեսզի նախանշված բոլոր ծրագրերն իրականացվեն պատշաճ ու սահմանված ժամկետներում» , - նշել է Տարոն Մարգարյանը:
     Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգն իր հերթին գոհունակություն հայտնելով համատեղ ծրագրերի ընթացքից և առկա արդյունքներից, ընդգծել է, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի և լուրջ գործընկեր է բանկի համար:

«Ասիական զարգացման բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված են իսկապես հրաշալի հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն է տալիս նախաձեռնված բոլոր ծրագրերը հասցնել ավարտին ու մեկնարկել նոր նախագծեր: Ի դեպ, պարոն քաղաքապետ, արդեն հասցրել եմ նաև հենց տեղում ծանոթանալ Ձեր նշած ճանապարհային ծրագրի ինչպես իրականացված, այնպես էլ ընթացքում գտնվող հատվածներին ու, առիթն օգտագործելով, իմ գոհունակությունն եմ հայտնում երկու թիմերի համատեղ սերտ աշխատանքի արդյունքներից, որի շնորհիվ ապահովվել է թե՛ աշխատանքների պատշաճ կազմակերպումը և թե՛ որակը: Վստահեցնում եմ Ձեզ, որ Երևանն առանձնահատուկ տեղ ունի մեզ համար, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու համագործակցությունը՝ ընդլայնելով ուղղություններն ու ծրագրերը» , - նշել է Վենցաի Ժանգը:
     Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով համագործակցության շրջանակների և ուղղությունների ընդլայնմանը, առանձնակի կարևորել է տրանսպորտային բարեփոխումների և վերելակային տնտեսության արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ընդգծել, որ այս երկու ուղղություններով առաջիկա տարիներին Երևանում ծրագրային հստակ քայլեր են ձեռնարկվելու, որի շրջանակում ակնկալվում է նաև Ասիական զարգացման բանկի գործուն մասնակցությունը:
     Այս մասով ևս Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգը վստահեցրել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Երևանի քաղաքապետարանին:
    
     https://www.yerevan.am/am/news/k-aghak-apet-taron-margaryane-handipel-e-asiakan-zargats-man-banki-p-okhnakhagah-vents-ai-zhangi-het/

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
333 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ