Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ովքեր են մեծ աղմուկ բարձրացրած «Gitri» խմբի հայ աղջիկները

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
16:11, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Ովքեր են մեծ աղմուկ բարձրացրած «Gitri» խմբի հայ աղջիկները

Քաղաքի փողոցներում տեղադրված պաստառները՝ 3 գեղեցիկ հայուհիների նկարներով ու «Գիտրի» անվամբ, անտարբեր չեն թողնում և ոչ մի անցորդի:

Թե ովքեր են այս համարձակ խմբի երգչուհիները, ինչպես «Գիտրին» հայտնվեց Երևանում և թե առհասարկ ինչու հենց «Գիտրի» հարցերին Arenanews.am կայքի հետ զրույցում պատասխանել է երաժիշտ-երգահան, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ ու նաև այս խմբի պրոդյուսեր Արամ Ավագյանը:

-Արամ, առաջին հարցը, որը ծագում է յուրաքանչյուրի գլխում, ով լսում է այս խմբի մասին՝ ինչու՞ «Գիտրի»:

Խմբին անուն ընտրելիս փորձում էինք գտնել այնպիսի անուն, որը կլիներ պրովոկացիոն, կդառնար քննարկման առիթ և նաև իմաստ կունենար: Արդյունքում գտանք այն, ինչ փնտրում էինք. որոշեցինք խումբը կոչել «Գիտրի», ու անունը մեկնաբանել այսկերպ. անգլերեն g տառը՝ այսինքն աղջիկներ և 3 թիվը՝ three. ստացվում է 3 աղջիկներ:

-Որքա՞ն ժամանակ է, որ խումբը գործում է և ինչպես աղջիկները որոշեցին հանդես գալ մեկ խմբում:

Խումբը դեռ 6 ամիս չկա ինչ ստեղծվել է. նման խումբ ստեղծելու որոշումը կայացրել ենք ես ու Արմեն Մխիթարյանը: Սկզբում ստեղծեցինք Armedo production-ը, որի շրջանակներում էլ ստեղծվեց «Գիտրի» խումբը:

6 ամիսների ընթացքում մեր թիմը բավական մեծացավ ու համալրվեց. այսօր մեզ հետ է աշխատում նաև աշխարհահռչակ դիզայներ-ոճաբան Xtina Milani-ն, ով աշխատում է շատ մեծանուն արտիստների հետ:

Աղջիկների ընտրությունը բավական հետաքրքիր ստացվեց: Նրանցից Սոնան՝ իմ լավ ընկերոջ՝ կիթառիստ Կարո Սարաֆյանի դուստրն է, որի հետ նախքան խումբը ստեղծելն արդեն պարապում էի: Մեր մյուս աղջիկը՝ Լուսինեն ևս հաճախել է ինձ մոտ պարապունքների. ի դեպ Լուսինեին հայ հանդիսատեստը հավանաբար կհիշի տարբեր սերիալներից: Իսկ մեր խմբի մյուս տաղանդավոր աղջկան Նարինեին գտանք, երբ փնտրում էինք մեր թիմի 3-րդ անդամին:

-Որքանով տեղյակ ենք խմբի «Ավելի-ավելի» երգի տեսահոլովակի պրեմիրերան որոշել եք Հայաստանում անել, ի՞նչ է սպասվում հանդիսատեսին:

Այո, ռեժիսյոր Արեն Բայադյանի հետ նկարել ենք «Գիտրի» -ի առաջին տեսահոլովակը՝ «Ավելի-ավելի» երգի հիման վրա: Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերը գրել ենք Գրիգոր Կյոկչյանի հետ: Մեր ամբողջ թիմն աշխատել է նաև տեսահոլովակի վրա:

Ինչ վերաբերում է հանդիսատեսի սպասելիքների, ապա ասեմ, որ այսօր դժվար է հանդիսատեսին որևէ բանով զարմացնել: Մենք աշխատում ենք մատուցել երաժշտութուն, որը փոփ ժանրի մեջ որակյալ է, նորաձև ու երիտասարդական:

-Աղջիկների երաժշտական ճաշակները համընկնու՞մ են, և առհասարաակ արդյոք ինչ-որ դժվարություններ իրենից ենթադրու՞մ էմիանգամից 3 երիտասարդ աղջկա հետ աշխատելը:

Ճաշակներով աղջիկները նման են, բայց անհատապես շատ տարբեր են: Մեր խմբում չկա լինդեր ու դա մեր սկզբունքն է: Իսկ խանգարող հանգամանքներ ու դժվարություններ դեռ չկան՝ թու, թու, թու (ծիծաղում է, -հեղ.), լավ են բոլորի հարաբերությունները:

-Որտե՞ղ կարող է հայ հանդիսատեսը լսել աղջիկներին:

Նոյմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի ավան մարզահամերգային համալիրում «Իմ լուսին» հեղինակային երեկոյի շրջանակներում բազմաթիվ կատարողների թվում հանդես կգա նաև «Գիտրի» խումբը:

Դե իսկ առաջիկայում ունենք նոր երգեր, տեսահոլովակներ, հարցազրույցներ, ֆոտոսեիսաներ:

Բուռն աշխատանքային ընթացքի մեջ ենք ու հույս ունենք, որ առաջիկայում էլ կլինեն այնպիսի համագործակցություններ ու նախագծեր, որոնց շրջանակներում «Գիտրի» -ն կկարողանա ներկայանալ հայ հանդիսատեսին հենց հայրենիքում:

Arenanews.am
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1310 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ